Instagram story viewer> @tryfrostics> Post
6 months ago
0
Posted On: May 10th 2026, 01:09 pm
Շատերի մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ է առհասարակ սուբլիմացված (freeze-dried) միրգը և արդյո՞ք այն օգտակար է։

Սուբլիմացիան հատուկ սառեցման և չորացման տեխնոլոգիա է, որի շնորհիվ Frostics-ի խրթխրթան մրգերը պահպանում են իրենց բնական համը, բույրը, գույնն ու օգտակար հատկությունները՝ առանց հավելյալ շաքարի և կոնսերվանտների։

Այս տեխնոլոգիայի շնորհիվ մրգերը կարողանում են պահպանել իրենց օգտակար հատկությունների մինչև 97%-ը, մինչդեռ սովորական չրերի դեպքում այդ ցուցանիշը միջինում կազմում է ընդամենը 60%։

Այսպիսով, սուբլիմացված մրգերը ոչ միայն համեղ ու խրթխրթան են, այլ նաև առողջարար ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել մրգի բնական համն ու առավելագույն օգտակար հատկությունները 🤍

#սուբլիմացվածմիրգ #սուբլիմացված #սուբլիմացվածհատապտուղներ #սուբլիմացիա #freezedried

More posts

back to up