Posted On: October 19th 2026, 03:03 pm
Not a life, but a honey moon ♥️🥂 ինչքան հեշտա էսպես "ցույց տալ" իդեալական կյանք՝ լի հավես պահերով, սիրուն երեկոներով ու փայլուն օրերով.., բայց սրանք բոլորը փորձեր են. ընդամենը փորձեր՝ վերջապես ունենալու այդ կյանքն առանց չակերտների.. չնայած ես խնդիր չունեմ փորձելու հետ, բայց , երևի կա չափ ու սահման ամեն ինչին.. արկածներին, հավատալուն, նորից սկսելուն, նվիրվելուն, վստահելուն ու սպասելուն. սահման կա, երևի, բայց ես այդ սահմանները վաղուց ջնջել եմ՝ ինչպես առաջ, այդպես էլ հիմա ու ամեն օր. ավելի հեռուն գնալով բացահայտումների աշխարհում. Ինքս ինձ գցելով եռման ու սառույց ջրերի մեջ, փոթորիկների ու սելաֆների միջով, ձգտելով խաղաղության. մնալով այնքան մենակ որքան հնարավոր է՝ միաժամանակ շրջապատված լինելով ողջ ուշադրությամբ ու էմոցիաներով, որոնք այս կյանքը կարող է առաջարկել կարմիր ատլասից շորիկով աղջկան, ով չի հանձնվում , չի համաձայնվում, չի ծուլանում փնտրտուքների մեջ ՝ ի վերջո գտնելու այն ինչ իրեն այդքան պակասում է՝ աշխարհի այս աղմուկի, տեսիլքների և ֆանտազիաների այն կողմում... ես գիտեմ ով եմ ես, չնայած բոլոր ցանկություններին , որոնք ստիպում են փակել աչքերդ ու արագ անցնել գործողություններին, ես դեռ կարողանում եմ հոգուն դիպչել, թե իմ, թե քո ու, եթե քոնը նույն նյութից չէ, ինչ որ ես, ուրեմն մեր ճանապարհները կբաժանվեն... 🌪️
.
.
#MJthoughts #soul #passion #love #quality