Posted On: November 2nd 2026, 08:00 pm
Շնորհավորեք իմ մուտքը 40տարեկանների ակումբ:
40-ում շատերը փորձում են վերջապես ընտրել իրենց, սովորել սիրել սեփական անձը, դադարել բոլորին հարմար լինելուց։
Իսկ ես հասկացել եմ, որ երջանկության իմ բանաձևը մի փոքր այլ է։ Ես բավարարված եմ, երբ կողքիս մարդիկ երջանիկ են, խաղաղ ու անհոգ։ Որովհետև Մերին իր գիտակից բոլոր տարիքներում անսահման սիրել է իրեն, եղել սիրով շրջապատված, իմացել է իր տեղն ու արժեքը։
Երևի հենց դա է օգնել ինձ ապրել առանց պայքարի, առանց որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու։ Մեծ երազել ու հասնել նպատակներին՝ առանց որևէ ճանապարհ պատերազմ դարձնելու։
40-ում ես ինձ նորից գտնելու կարիք չունեմ։ Ես պարզապես շարունակում եմ սիրել կյանքն ու մարդկանց, որոնցից ճառագող սիրով լիցքավորվում եմ ու դառնում ավելի ուժեղ:
Կերպարը՝
@kivera.brand Լուսանկարիչ՝
@albertt.gass Դիմահարդարում, վարսահարդարում՝
@tinatevosyan_beautycenter Load More