Posted On: May 16th 2026, 03:39 pm
Քանի որ, արդեն ելակի սեզոնը բացվել է, ես ես չէի լինի, եթե այս հրաշք դեսերտով չկիսվեի ձեզ հետ:
Ասեմ ավելին, որ գտել եմ եփովի կրեմի ամենաիդեալական տարբերակը: Այնպես որ, պահեք, որ չկորցնեք🤗
Անհրաժեշտ է
Կրեմի համար`🍨
•Ձու - 2 հատ
•Շաքարավազ - 150գր
•Վանիլին - մի պտղունց
•Ալյուր- 350 գր
•Կաթ (տաք վիճակում)- 350 գր
•Կարագ - մոտավոր 50-60գր
Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո, եփում ենք կրեմը մինչև դառնա պինդ զանգված: Անջատում ենք կրակը և ավելացնում կարագը: Վերջում սննդային թաղանթով փակում ենք և դնում սառնարան:
Ելակի խյուսի համար`🍓
•Ելակ
•Շաքարավազ
•Լումոնի հյութ
Բաժակի մեջ հավաքում ենք մեր դեսերտը ինչպես ցույց եմ տալիս հոլովակում: 🍰
Մինչ մատուցելը պահեք սառնարանում ամենաքիչը 1 ժամ:⌛️
#strawberries #foodbloggerarmenia #aethetic #desserts