Posted On: May 26th 2026, 05:00 pm
Համեղ և հյութալի սմբուկով ծրարներ` առանց որևէ ավելորդության🍆
Անհրաժեշտ է՝
•Սմբուկ - 3 հատ:
•Աղացած տավարի միս - 350 գ:
•Սոխ – 1/2 հատ։
•Մաղադանոս - փոքր փունջ
•Սխտոր - 1 պճեղ
•Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։
•Կարմիր պղպեղ
•Լոլիկ սեփական հյութի մեջ՝ 400 մլ։
•Մոցարելլա աղաջրի մեջ 125 գ։
1) Սմբուկը կտրատում ենք շերտերով, երկու կողմերից աղ ցանում և թողնում հանգստանա 15-20 րոպե: Շարում ենք տապակի մեջ , պատում ձիթայուղով և թխում 200 աստիճան Ցելսիուսում մոտ 25 րոպե, մինչև փափկի:
2) Մանրացված մսի վրա ավելացնում ենք սոխ, սխտոր, մանր կտրատած մաղադանոս և համեմում, ինչպես ցույց եմ տալիս տեսանյութում: Լավ խառնում ենք և ձևավորում փոքր կոտլետներ։
3) Պատրաստի սմբուկները դասավորում ենք իրար վրա, ինչպես տեսանյութում է, կենտրոնում դնում կոտլետը և փաթաթում։
5) Ջեռոցի տարայի մեջ լցնում ենք լոլիկը իր սեփական հյութում, ավելացնում մի փոքր ձիթայուղ և համեմում աղով:
6) Սմբուկի ծրարները տեղադրում ենք ամանի մեջ , այնուհետև ավելացնում մոցարելլայի կտորները և թխում ջեռոցում մինչև ոսկեգույն դառնալը:
#dinner #dinnerideas🍴 #tastyfood #foodblogger