Posted On: July 20th 2026, 04:04 pm
Դե ինչ, խոստացված հոլովակն արդեն կարող եմ ներկայացնել ձեր դատին։ Վաղուց միտք ունեի թոնրի գաթա պատրաստելու:
Սպասում եմ ձեր արձագանքներին։🤭
Խմորի համար՝
• Կարագ – 300 գր
• Մածուն – 200 գր
• Թթվասեր – 200 գր
• Ձու – 2 հատ
• Սոդա – 1 թ/գ
• Աղ – 0.5 թ/գ
• Վանիլին
• Ալյուր – 750–800 գր
Միջուկի համար՝
• Կարագ – 200 գր
• Շաքարավազ – 500 գր
• Աղ – 500 գր +
• Վանիլին
Խմորը հունցելուց հետո ծածկում ենք և թողնում, որպեսզի հանգստանա մոտավորապես 1 ժամ։ Այս ընթացքում պատրաստում ենք միջուկը։
Այնուհետև խմորը բաժանում ենք 3 հավասար մասի, գրտնակում և միջուկը դնում։
Վերջում պատում ենք դեղնուցով և ուղարկում ջեռոց՝ 25–30 րոպե 250 աստիճանով:🤍
Load More