Instagram story viewer> @astghikmc> Posts
18.5K
followers
26
following
📞 011667788
POSTS STORIES REELS TAGGED
🩺 Հոկտեմբերի 17` թերապևտների օր

Առողջության պահպանման ճանապարհը սկսվում է ճիշտ գնահատումից և մասնագիտական հոգատարությունից։ ✨

❤️ Թերապևտի աշխատանքը գիտելիքի, պատասխանատվության և մարդկային ջերմության մասին է: 

Աստղիկ բժշկական կենտրոնը շնորհավորում է բոլոր թերապևտներին՝ մաղթելով մասնագիտական նոր հաջողություններ և աշխատանքային ձեռքբերումներ։ 🫶🏻🥼 by @astghikmc
1
2 days ago
Download
🩺 Հոկտեմբերի 16-ը Անեսթեզիոլոգների համաշխարհային օրն է։

Անեսթեզիոլոգի աշխատանքը վստահության, մեծ պատասխանատվության և մասնագիտական ճշգրտության միավորում է։ 🤝🏼

✨ Նրանց աշխատանքը հաճախ մնում է «կադրից դուրս», սակայն դրա նշանակությունն անգնահատելի է։ Յուրաքանչյուր հաջող վիրահատության հետևում կանգնած է նաև անեսթեզիոլոգի հետևողական ու պատասխանատու աշխատանքը։

Շնորհակալություն մեր անեսթեզիոլոգներին՝ իրենց կարևոր աշխատանքի, հոգատարության և յուրաքանչյուր բուժառուի կողքին լինելու համար։👩🏻‍⚕️👨🏻‍⚕️❤️ by @astghikmc
13
3 days ago
Download
📣 «Աստղիկ» բժշկական կենտրոնի սաղմնաբանության ծառայությունն առանձնացվել է բաժանմունքից և այսուհետ գործում է որպես առանձին ծառայություն։ Ծառայությունը ղեկավարում է սաղմնաբան Ինեսա Լևոնի Կարապետյանը։

☑️ Ինեսա Կարապետյանը սաղմնաբանության ոլորտում ունի 18 տարվա մասնագիտական փորձ և տարիների ընթացքում իր գործունեությունը շարունակաբար ուղղել է վերարտադրողական բժշկության և սաղմնաբանության ոլորտում ժամանակակից մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառմանը։
☑️ Մասնակցել է ամորձու բիոպտատի նոր մեթոդիկայի ներդրմանը։
☑️ Հանդիսանում է Հայաստանում կլոնավորման դասընթացին մասնակցած և համապատասխան սերտիֆիկացում ունեցող միակ սաղմնաբանը։
☑️ Իր մասնագիտական գործունեության ընթացքում կիրառում է սաղմերի գնահատման և զարգացման վերահսկման ժամանակակից միջազգային տեխնոլոգիաներ և մոտեցումներ։
☑️ Սաղմնաբանության ոլորտի մասնագիտական թեմաներով հանդես է եկել բազմաթիվ գիտաժողովներում և մասնագիտական միջոցառումներում։
☑️ Մասնակցում է վերարտադրողական բժշկության և սաղմնաբանության միջազգային ամենամյա գիտաժողովներին՝ հետևելով ոլորտի նորագույն զարգացումներին և մասնագիտական առաջընթացին։
☑️ Դասավանդում է ԵՊՀ-ում և ԵՊԲՀ-ում։ 

Այս պաշտոնում Ինեսա Կարապետյանի գործունեությունը միտված է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սաղմնաբանության ծառայության մասնագիտական զարգացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների շարունակական կիրառմանը և ծառայության զարգացման նոր փուլին։

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք, նոր մասնագիտական ձեռքբերումներ և հաջողություններ այս պատասխանատու առաքելության մեջ։ ❤️ by @astghikmc
15
4 days ago
Download
✨ Աստղիկ բժշկական կենտրոնում մեկնարկում է «ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» դասընթացը։ 🤰🏻

Սիրով հրավիրում ենք ապագա մայրիկներին՝ մասնակցելու «Մայրության դպրոց» դասընթացի 5 հատուկ հանդիպումներին, որոնք կօգնեն ավելի վստահ ու գիտակից պատրաստվել փոքրիկի ծննդին։ ❤️

👩‍⚕️ Մասնագիտական գիտելիքներ և գործնական խորհուրդներ
💬 Հարցերի պատասխաններ և անկեղծ զրույցներ
🤰 Պատրաստություն հղիությանն ու ծննդաբերությանը
👶 Գիտելիքներ փոքրիկի խնամքի և առաջին օրերի մասին
🎁 Անակնկալներ, նվերներ և ավարտին՝ մասնակցության սերտիֆիկատ։
📅 Մեկնարկը՝ նոյեմբերի 3-ին
🕐 Ժամը՝ 13:00
📌 Դասընթացները կանցկացվեն շաբաթական մեկ անգամ՝ 5 հանդիպմամբ։

🎉 Աստղիկ բժշկական կենտրոնում հաշվառված հղիների և նրանց ամուսինների համար դասընթացն ԱՆՎՃԱՐ է։

«Մայրության դպրոց»՝ փոքրիկին սպասելու գեղեցիկ, գիտակից և հիշարժան ճանապարհ։ ❤️

ℹ️ 📞 Գրանցվելու և այլ մանրամասների համար զանգահարել` 077666932 by @astghikmc
20
5 days ago
Download
📅 Նոյեմբերի 11-14-ը
🏥 Աստղիկ ԲԿ կայցելի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ակնաբուժական բաժանմունքի ղեկավար՝
👨‍⚕️ Պրոֆեսոր Գերդ Աուֆորթը,
ով կկատարի խորհրդատվություններ և վիրահատություններ։

📞 Գրանցման և հավելյալ մանրամասների համար զանգահարել՝ 011667788 by @astghikmc
2
6 days ago
Download
Եռյակ պտուղ 👼🏻🤩

Երբ երջանկությունը ոչ թե մեկն է, այլ միանգամից երեքը...
Երեք փոքրիկ հրաշք, երեք նոր պատմություն ու անսահման սեր։ ✨🤍 by @astghikmc
51
7 days ago
Download
🦴 Հոկտեմբերի 12-ը արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է.

Արթրիտը (հոդաբորբը) հոդի կամ հոդերի բորբոքային հիվանդություն է, որը կարող է ուղեկցվել ցավով, այտուցով և շարժումների սահմանափակմամբ՝ բացասաբար անդրադառնալով առօրյա կյանքի որակի վրա։

Արթրիտի տարբեր տեսակների, այդ թվում՝ ռևմատոիդ արթրիտի դեպքում, վաղ ախտորոշումն ու ժամանակին սկսված բուժումը կարևոր են հիվանդության ընթացքը վերահսկելու, հոդերի վնասումը նվազեցնելու և շարժունակությունը պահպանելու համար։
Ժամանակակից բուժման մեթոդները հնարավորություն են տալիս արդյունավետորեն վերահսկել հիվանդության ակտիվությունը և բարելավել բուժառուի կյանքի որակը։

Մի’ հանդուրժեք ցավը, մի՛ անտեսեք ախտանշանները և մի’ հետաձգեք բժշկին դիմելը։
Վաղ ախտորոշումը և մասնագետի կողմից ընտրված բուժումը կարող են օգնել պահպանել շարժունակությունն ու լիարժեք կյանք վարելու հնարավորությունը։

Հոգատա՛ր եղեք ձեր հոդերի առողջության նկատմամբ։ Շարժվե՛ք, հետևե՛ք ձեր առողջությանը և դիմե՛ք մասնագետի ժամանակին։ ❤️

👩🏻‍⚕️ Նյութի մանրամասները ներկայացրեց Աստղիկ բկ-ի ռևմատոլոգ՝ Գայանե Մակարյանը
ℹ️ Հավելյալ մանրամասների և հերթագրման համար զանգահարել՝ 011-66-77-88 by @astghikmc
0
7 days ago
Download
🧠 Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ

✅ Հիվանդության ախտորոշման, հիմնական ախտանիշների, հետազոտությունների և խնամքի կարևորության մասին ներկայացնում է Աստղիկ բկ-ի նյարդաբանության կլինիկայի ղեկավար` Հովհաննես Մանվելյանը 🏥👨🏻‍⚕️

ℹ️ 📞 Խորհրդատվության և հերթագրման համար զանգահարել՝ 011 66 77 88 by @astghikmc
3
11 days ago
Download
🎀 Իրազեկվածությունը կարող է կյանքեր փրկել.

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևորագույն քայլերից մեկը իրազեկվածությունն ու ժամանակին հետազոտվելն է։

Այսօր Հայաստանում կանանց հասանելի են անվճար սքրինինգային ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է անցնել անհրաժեշտ հետազոտություններ և հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում։
Վաղ հայտնաբերումը մեծացնում է բուժման արդյունավետության հնարավորությունները և կարող է կյանքեր փրկել։ 

Եղեք իրազեկված, հետազոտվեք և մի՛ հետաձգեք ձեր առողջության մասին հոգ տանելու կարևոր քայլերը 🩷 by @astghikmc
0
12 days ago
Download
☕️ Սեպտեմբերի 29՝ Սուրճի համաշխարհային օր

✅ Սուրճի մասին կարևոր փաստերն ու տարածված միֆերը՝ Աստղիկ բկ-ի բժիշկ-խորհրդատու Լիլիթ Մարգարյանի մեկնաբանությամբ 🩺👩🏻‍⚕️

Մանրամասների և հերթագրման համար զանգահարել ` 011 66 77 88  ℹ️📞 by @astghikmc
10
20 days ago
Download
📍Սեպտեմբերի 23-ին «Աստղիկ» ԲԿ-ն հյուրընկալեց միջազգային գործընկերների՝  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության  և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխաեհային կազմակերպության կողմից  կազմակերպված «Բժշկական զբոսաշրջություն» միջազգային գիտաժողովի շրջանակում։

Շրջայցի ընթացքում  հյուրերը ծանոթացան կենտրոնի ժամանակակից ախտորոշիչ և բուժական տեխնոլոգիաներին, նորարարական ռոբոտիկ վիրաբուժությանը, ինչպես նաև բուժման և սպասարկման ժամանակակից մոտեցումներին։ 🏥🔬

🤝🏼 📈 Հանդիպումն ամփոփվեց փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ՝ միջազգային համագործակցության, մասնագիտական փորձի փոխանակման և բժշկական զբոսաշրջության զարգացման նոր հնարավորությունների նպատակով։ by @astghikmc
0
21 days ago
Download
📣 Ուրախ ենք տեղեկացնել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի Բարիատրիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար է նշանակվել վիրաբույժ Արամ Գառնիկի Սեդրակյանը։
☑️ 30+ տարվա մասնագիտական փորձ և իր ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում իրականացրած ավելի քան 10 000 վիրահատություն։
☑️ Հանդիսանում է Հայաստանում բարիատրիկ (ճարպակալության) վիրաբուժության հիմնադիրը՝ նշանակալի ներդրում ունենալով այս ուղղության զարգացման գործում։ 
☑️ Մասնագիտացած է ընդհանուր, որովայնային, լապարասկոպիկ և բարիատրիկ վիրաբուժության ոլորտներում։ 
☑️ Տարիների ընթացքում մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործել է միջազգային վերապատրաստումների և մասնագիտական կոնգրեսների շրջանակում՝ այդ թվում բարիատրիկ և մինիմալ ինվազիվ վիրաբուժության ուղղություններով։ 
☑️ Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի, ինչպես նաև Ճարպակալության վիրաբուժության միջազգային ֆեդերացիայի (IFSO) անդամ է։ 

Այս նշանակմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շարունակում է զարգացնել բարիատրիկ վիրաբուժության ուղղությունը՝ համադրելով երկարամյա մասնագիտական փորձը, ժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաները և պացիենտի նկատմամբ անհատական մոտեցումը։

Ուրախ ենք մեր թիմում ողջունել Արամ Գառնիկի Սեդրակյանին և վստահ ենք, որ նրա փորձն ու մասնագիտական գիտելիքները կարևոր ներդրում կունենան «Աստղիկ» բժշկական կենտրոնի բարիատրիկ վիրաբուժության զարգացման գործում։ ❤️ by @astghikmc
2
23 days ago
Download

Download All

Save the photos and videos currently loaded on this page.

0Photos
0Videos
Ready to download 0 / 0

Keep this tab open until your download is ready.

back to up