Instagram story viewer> @aybschool> Posts
7.2K
followers
37
following
Education with values: Ayb School - shaping virtuous generations🧡
POSTS STORIES REELS TAGGED
🧡✨ by @aybschool
1
2 hours ago
Download
🌿 «Գաղափարից՝ կանաչ ազդեցություն․ նախագծային ուսուցումը հանուն բնության և կայուն ապագայի»

Ուրախ ենք տեղեկացնելու, որ հոկտեմբերի 19-ին «Այբ» դպրոցի աշակերտները կմասնակցեն COP17-ի Կանաչ գոտում ԿԳՄՍ նախարարության տաղավարի աշխատանքների մեկնարկին՝ ազդարարելով օրվա բացումը:

Հրավիրում ենք ձեզ ծանոթանալու նախագծային ուսումնառության շրջանակում աշակերտների իրականացրած և ընթացիկ բնապահպանական նախագծերին, որոնք անցել են ամբողջական ճանապարհ՝ խնդրի բացահայտումից մինչև հետազոտություն, փորձարկում, ազդեցության գնահատում և բազմաթիվ միջազգային մրցանակներ:

Յուրաքանչյուր նախագիծ մշակվել է կենսաբազմազանության պահպանության համատեքստում՝ ցույց տալով մարդու առողջության, հողի, ջրի, օդի, բույսերի և ամբողջական էկոհամակարգերի անբաժանելի փոխկապակցվածությունը։

📍 Որտե՞ղ — COP17, Կանաչ գոտի, ԿԳՄՍՆ տաղավար
⏰ Ե՞րբ — Հոկտեմբերի 19, ժամը 9:00-12:00

Եկե՛ք միասին բացահայտենք, թե ինչպես կարող են պատանիների գաղափարները վերածվել իրական, կանաչ ազդեցության: Սիրով կսպասենք ձեզ:

#ԱյբԴպրոց #AybSchool #Aybpro #COP17 #COP17Yerevan by @aybschool
1
2 days ago
Download
Յուրաքանչյուր շրջանավարտի հաջողություն նոր հնարավորությունների և ձեռքբերումների պատմություն է։ «Այբ»-ի շրջանավարտների ճանապարհներն արտացոլում են այն գիտելիքն ու արժեքները, որոնք ձևավորվում են մեր կրթական միջավայրում։ 🧡

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Այբ» դպրոցի 2026 թվականի շրջանավարտ Նարե Աստվածատուրյանն ընդունվել է Փարիզի արվեստի քոլեջ (Paris College of Art), որտեղ այժմ շարունակում է իր ուսումը։

Նարեն reArmenia հարթակում դրամահավաք է սկսել՝ ուսման առաջին տարվա վարձը համաֆինանսավորելու նպատակով։ Մասնագիտական կրթության այս կարևոր փուլը նոր հնարավորություններ կբացի նրա ստեղծագործական և մասնագիտական զարգացման համար։

Այս ճանապարհին Նարեն ունի մեր աջակցության կարիքը։

Միացե՛ք Նարեի ուսումնառության ֆինանսավորման դրամահավաքին։

Մանրամասները՝ bio-ում by @aybschool
0
3 days ago
Download
«Այբ» դպրոցի Մասնագիտությունների տոնավաճառի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեցան բացահայտելու ճարտարապետության և շինարարության ոլորտը: 

Փոխգործուն հանդիպման ընթացքում ընթացքում @darvestanots ընկերության հիմնադիր և գլխավոր ճարտարապետ Արսեն Կարապետյանը աշակերտներին ներկայացրեց տարածական պլանավորման,  ճարտարապետական մտահղացման իրագործման առանցքային մոտեցումները: Նա իրական նախագծերի օրինակներով ավելի պատկերավոր ու ակնառու դարձրեց քննարկվող թեմաները, ներկայացրեց ճարտարապետի մասնագիտական հմտությունները և կարևորությունը մեր կյանքում:

Քննարկումն օգնեց աշակերտներին բացահայտելու ոլորտի բազմաշերտ էությունն ու այն մասնագիտական ուղիները, որոնք բացվում են ապագա մասնագետների առջև:

Շնորհակալություն ենք հայտնում մեր հյուրին՝ սեփական տեսլականն ու փորձառությունը երիտասարդներին փոխանցելու և նոր գաղափարներով ներշնչելու համար։ 🧡

#Այբ #ՄասնագիտություններիՏոնավաճառ #AybSchool #CareerFair #Ճարտարապետություն #Շինարարություն #ՄասնագիտականԿողմնորոշում by @aybschool
0
5 days ago
Download
Առողջ մրցակցություն, ավանդական հարիսա, միասնական շուրջպար ու անսահման դրական էներգիա ✨
Այբական խաղեր 2026🧡

#ԱյբականԽաղեր #ԱյբականԽաղեր2026 #ԱյբԴպրոց #Այբ by @aybschool
0
6 days ago
Download
«Այբ»-ին համայնքը շատ է սազում🧡

#Այբական12 by @aybschool
0
7 days ago
Download
Ավանդույթի համաձայն՝ արդեն 12-րդ Այբական խաղերը մեկ հարկի տակ համախմբեցին մեր մեծ համայնքին։ Ջերմ մթնոլորտ, առողջ ընկերական մրցակցություն և անմոռանալի ակնթարթներ մեր հարազատ դպրոցում 🧡

Այս տարվա տոնն իսկապես առանձնահատուկ էր. օրը ոչ միայն հագեցած էր սիրված ավանդական մրցաշարերով ու միջոցառումներով, այլև նվիրված էր մեր սիրելի մայրաքաղաքի՝ Երևանի 2808-ամյակին։ 🇦🇲✨

Անչափ շնորհակալ ենք մեր ողջ համայնքին՝ ակտիվ մասնակցության, անսպառ էներգիայի և այս օրն իսկական տոնի վերածելու համար:

#այբականխաղեր #այբական #aybgames #aybschool #ayb by @aybschool
0
8 days ago
Download
Հոկտեմբերի 10-ին՝ Սրբոց Թարգմանչաց տոնին, «Այբ» ավանում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարության մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությունը։ 🇦🇲✨
 
5-րդ դարում սբ Մեսրոպ Մաշտոցի, սբ Սահակ Պարթևի և նրանց աշակերտների սկզբնավորած Թարգմանչաց հոգևոր-լուսավորչական շարժումը և նրանց ստեղծած հայկական դպրոցը եղել են օրինակ ու ոգեշնչման աղբյուր «Այբ» համայնքի համար: «Այբ»-ը, լինելով այս մեծ պատմական առաքելության յուրօրինակ շարունակողը, մեծ պատվով և ուրախությամբ սկսում է հայ ինքնությանը, հոգևոր արժեքներին ու դպրությանը նվիրված այս խորհրդանշական տաճարի կառուցումը:
 
Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցման մեկնարկը կարևոր իրադարձություն է «Այբ»-ի պատմության մեջ՝ կրթության, հավատի և ազգային մշակույթի փոխկապակցված արժեքները նոր սերունդներին փոխանցելու ճանապարհին։
 
Միջոցառման ընթացքում ներկաներին ցուցադրվեց և եկեղեցուն նվիրաբերվեց Արարատ լեռան վրա օրհնված սկիհը, իսկ եկեղեցուն կից գրադարանը ստացավ իր առաջին գիրքը՝ Աստվածաշունչը:
 
Սա պարզապես շինարարության մեկնարկ չէ։ Սա շարունակությունն է մի առաքելության, որի հիմքում սերունդներին գիտելիք, հոգևոր արժեքներ և ազգային ինքնության գիտակցություն փոխանցելու պատասխանատվությունն է։
 
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ներկա գտնվեցին և մեզ հետ կիսեցին այս պատմական պահը: Շնորհակալ ենք նաև այն բոլոր մարդկանց, ում աջակցության և նվիրումի շնորհիվ կյանքի է կոչվում այս կարևոր նախաձեռնությունը։ Մեկնարկը տրված է, առջևում եկեղեցու կառուցման լուսավոր ճանապարհն է։ 💜 by @aybschool
0
9 days ago
Download
Այսօր սուրբ Թարգմանիչների՝ հայոց լեզվի, գրի և կրթության պատմության կարևորագույն էջը ստեղծողների տոնն է։

Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց գրերը հնարավորություն տվեցին մեր լեզվով պահպանելու և սերունդներին փոխանցելու գիտելիքը, միտքն ու մշակույթը։ Թարգմանիչների գործը հիմք դարձավ հայ դպրության զարգացման և կրթական ավանդույթի ձևավորման համար։

«Այբ»-ի համար այս տոնը նաև հիշեցում է գրի ու կրթության շարունակական արժեքի և այդ ժառանգությունը նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվության մասին։

Շնորհավո՜ր Սրբոց Թարգմանչաց տոնը։ 🧡 by @aybschool
0
9 days ago
Download
Նախագծային ուսումնառության հետաքրքիր ու խոստումնալից ճանապարհը սկսված է։ Հոկտեմբերի 9-ին ակումբների նախագծային գաղափարները ներկայացվեցին և ստացան իրենց գնահատականները 🤩

Հանձնաժողովի դատին ներկայացվեց 10 ակումբի 15 նախագիծ:

Գնահատման պատասխանատու գործը վստահվել էր ոլորտի առաջատար մասնագետներին՝

🔹 Վահան Ստեփանյան
🔹 Կարապետ Ղազանչյան
🔹 Մարիաննա Կարապետյան
🔹 Նարեկ Ամիրխանյան
🔹 Արամ Փախչանյան
🔹 Արթուր Աթանեսյան
🔹 Արա Խզմալյան
🔹 Արփինե Հարությունյան
🔹 Շարմաղ Սաքունց

Շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի հանձնաժողովի անդամներին՝ այսօր մեզ հետ լինելու և աշակերտներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

⚙️ Թե ինչ նախագծեր են կյանքի կոչվելու այս ուսումնական տարում՝ կբացահայտենք շատ շուտով։ Հետևե՛ք էջին։ 👇

#AybPRO taken in «Այբ» դպրոց / Ayb School by @aybschool
1
10 days ago
Download
10 տարվա երազանքներն ու հիշողությունները՝ մեկ հարկի տակ

Հոկտեմբերի 3-ին «Այբ» ընտանիքը կրկին համախմբվել էր. արդեն 4-րդ անգամ տեղի ունեցավ «Երազանքների գրքի» բացման խորհրդանշական արարողությունը: 📖✨

2016 թվականի մեր շրջանավարտները, նրանց սիրելի ուսուցիչներն ու աշխատակիցները վերադարձան «Այբ»՝ բացելու 10 տարի առաջ փակված փայտյա գիրքն ու ընթերցելու 10 տարի առաջ իրենց իսկ գրած նամակները: 

Գինու հյուրասիրության, անկեղծ ժպիտների, ջերմ գրկախառնությունների կարոտալից մթնոլորտում վերհիշեցինք անցած տասնամյակը, տեսանք, թե որքան երազանքներ են իրականացել, ու միասին նախանշեցինք ապագայի նոր հորիզոններ: 

Շնորհակալություն բոլորին այս օրն այդքան ջերմ, հուզիչ ու լուսավոր դարձնելու համար: 🧡 by @aybschool
0
11 days ago
Download
«Այբ» դպրոցի Մասնագիտությունների տոնավաճառի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեցան բացահայտելու բիզնեսի և կառավարման ոլորտը:

Փոխգործուն աշխատարանում @flash.petrol  ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը դպրոցականներին ծանոթացրեց բիզնեսի կառավարման, որոշումների կայացման, թիմային աշխատանքի և գործընթացների արդյունավետ համակարգման սկզբունքներին՝ իր մասնագիտական փորձառության իրական օրինակներով ամրապնդելով փոխանցած գիտելիքը։

Հանդիպումը հնարավորություն տվեց ավելի խորությամբ հասկանալու, թե ինչպես է ձևավորվում բիզնես միջավայրը, ինչ հմտություններ են այս ոլորտում կարևոր և մասնագիտական ինչպիսի հնարավորություններ կարող է այն առաջարկել։
Շնորհակալ ենք մեր գործընկերոջը իր փորձը կիսելու և աշակերտներին ոգևորություն փոխանցելու համար։

#Այբ #ՄասնագիտություններիՏոնավաճառ #AybSchool #CareerFair #ԲիզնեսԱդմինիստրացիա #ՄասնագիտականԿողմնորոշում by @aybschool
3
12 days ago
Download

Download All

Save the photos and videos currently loaded on this page.

0Photos
0Videos
Ready to download 0 / 0

Keep this tab open until your download is ready.

back to up