Instagram story viewer> @istc_foundation> Posts
935
followers
60
following
AI and Digital Journalism: Summer Program 2026👇
NEST_Application Form👇
POSTS STORIES REELS TAGGED
Download All
[English text in the comments👇]

🚀 NEST նախաձեռնության մասնակիցների ընտրության վերջին փուլը՝ ներածական հանդիպումների ձևաչափով

«NEST. հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում կայացան ծրագրի ներածական հանդիպումները՝ համախմբելով ավելի քան 200 մասնակցի Երևանից և հինգ մարզերից։

Այս հանդիպումները մասնակիցների համար ծրագրին ծանոթանալու, միմյանց ճանաչելու և առաջիկա ուսումնական ճանապարհին պատրաստվելու հնարավորություն էին։

Յուրաքանչյուր խմբում ներկայացվեցին ծրագրի նպատակները, ուսուցման ձևաչափն ու ժամանակացույցը, աշխատանքի մեթոդները, ինչպես նաև այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ մասնակիցները զարգացնելու են իրենց գիտելիքներն ու հմտությունները առաջիկա ամիսների ընթացքում՝

💻 թվային գրագիտություն
🤖 AI գրագիտություն
🔐 կիբեռանվտանգություն
💡 փափուկ հմտություններ

Ներածական հանդիպումները նաև մասնակիցների վերջնական ընտրության գործընթացի կարևոր փուլն էին։ Դրանք հնարավորություն տվեցին ավելի լավ ճանաչելու դիմորդներին, հասկանալու նրանց մոտիվացիան, ակնկալիքներն ու պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու ծրագրում և մասնակցելու դասընթացների ամբողջ ընթացքին։

Միևնույն ժամանակ, մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց, կիսվելու իրենց ակնկալիքներով և ավելի հստակ պատկերացում կազմելու առաջիկա ուսումնական գործընթացի մասին։

🤝 Այս մեկնարկը հնարավոր չէր լինի առանց մեր մարզային գործընկերների, որոնք աջակցեցին հանդիպումների կազմակերպմանն ու մասնակիցների ներգրավմանը։

Շնորհակալություն մեր գործընկերներին՝
 - Իմփաքթ Հաբ Սյունիք
 - «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ
 - «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
 - «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
 - Գավառի պետական համալսարան

Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։ taken in ISTC by @istc_foundation
1
a month ago
Download
🚀 NEST Initiative | Inception Training

A strong start to a new learning journey!

The NEST Inception Trainings are bringing participants together to connect, explore the program ahead, and take their first steps toward developing future-ready skills.

Through NEST, participants will strengthen their skills in Digital Literacy, AI Literacy, Cybersecurity Awareness, and Soft Skills — building knowledge and confidence for the opportunities ahead.

✨ And this is just the beginning! taken in ISTC by @istc_foundation
0
a month ago
Download
[English text in the comments👇]

🚀 NEST-ի դասընթացավարները պատրաստ են մեկնարկին

📍 Սեպտեմբերի 4-ին ԻԼՏԿ հիմնադրամում տեղի ունեցավ դասընթացավարների մեկօրյա ինտենսիվ վերապատրաստումը՝ «NEST. հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում։

6 համայնքից ժամանած 12 դասընթացավարներ առաջիկայում իրենց փորձը կփոխանցեն 180 մասնակցի՝ 9 խմբերում։

📚 Օրվա ընթացքում ծանոթացանք 14 սեսիայից բաղկացած ծրագրին՝ թվային և AI գրագիտություն, կիբեռանվտանգություն և փափուկ հմտություններ ուղղություններով։ Անդրադարձ եղավ նաև AI գործիքների կիրառմանը դասավանդման մեջ և թիմային աշխատանքի արդյունավետ մեթոդներին։

💡 Երկրորդ հատվածում աշխատանքը շարունակվեց զուգահեռ խմբերով՝ մեկը կենտրոնացած թվային/AI գրագիտության ու կիբեռանվտանգության, մյուսը՝ փափուկ հմտությունների, զբաղվածության և ձեռնարկատիրության բաղադրիչների վրա։

📍 Հաջորդ կանգառը՝ համայնքներ։

Շնորհակալություն մեր գործընկերներին՝
🔹 Իմփաքթ Հաբ Սյունիք
🔹 «Միավորող կամուրջ» ՀԿ
🔹 «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
🔹 «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
🔹 Գավառի պետական համալսարան

Եվ, իհարկե, մեր դասընթացավարներին՝ ակտիվության և պատրաստակամության համար 🙌

Առջևում՝ 14 սեսիա, 9 խումբ, 180 մասնակից՝ մեկ նպատակով՝ գիտելիքը վերածել իրական հնարավորությունների։

Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։ taken in ISTC by @istc_foundation
1
a month ago
Download
[English text in the comments👇]

🚀 Սյունիքցինե՛ր, պատրա՞ստ եք զարգացնել ապագայի հմտություններ։

Ապրու՞մ եք Գորիսում և ցանկանում եք ձեռք բերել գործնական թվային, AI, կիբեռանվտանգության և փափուկ հմտություններ, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։

📢 «NEST» նախաձեռնության շրջանակում՝ ԻԼՏԿ հիմնադրամը, համագործակցելով Իմփաքթ Հաբ Սյունիքի հետ, կիրականացնեն անվճար դասընթացներ Գորիսում։ 

🔹 Ի՞նչ կսովորեք. 
💻 Թվային գրագիտություն, 
🤖 AI գրագիտություն, 
🔐 Կիբեռանվտանգություն, 
🤝 Փափուկ հմտություններ:

🎯 Ովքե՞ր կարող են մասնակցել.
Երիտասարդներ (18–29 տարեկան),
Կանայք (30–40 տարեկան),
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
Սոցիալական և ընտանեկան նպաստներ ստացողներ:

📅 Ծրագրի մանրամասներ 
📍 Վայր՝ Բաղակաց Կրթական կենտրոն
🏛️ Հասցե՝ Անկախության փ․ 114, Գորիս 
🕑 Ձևաչափ՝ հիբրիդ (առկա + առցանց), ընդհանուր 32 ժամ 
📆 Տևողություն՝ մոտավորապես 2 ամիս 
📌 Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25, 2026 
🎓 Ավարտին՝ ԻԼՏԿ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ վկայական
🗣️ Դասընթացի լեզուն՝ Հայերեն
🔗 Դիմե՛ք հիմա՝ գրանցման հղումը bio-ում։

Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։ by @istc_foundation
1
2 months ago
Download
[English text in the comments👇]

🚨 ՄՆԱՑԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ 5 ՕՐ

⚡Աշխատաշուկայում մրցունակ լինելն այսօր արդեն միայն մասնագիտական գիտելիքներ ունենալու մասին չէ։ Պետք է կարողանալ օգտվել AI-ից, աշխատել թվային գործիքներով, պաշտպանել սեփական տվյալները և արդյունավետ հաղորդակցվել։

Եթե ուզում եք ձեռք բերել հենց այս հմտությունները և ավելի վստահ լինել Ձեր հաջորդ կրթական կամ կարիերայի փուլում, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։

🚀 Անվճար ուսումնական ծրագիր
🕑 Ձևաչափ՝ հիբրիդ (առկա + առցանց), ընդհանուր 32 ժամ
📆 Տևողություն՝ մոտավորապես 2 ամիս
🎓 Ավարտին՝ ԻԼՏԿ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ վկայական
🗣️ Դասընթացի լեզուն՝ Հայերեն
📌 Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25, 2026

⏳ ՇՏԱՊԵ՛Ք ԴԻՄԵԼ՝ գրանցման հղումը bio-ում։

Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։ by @istc_foundation
1
2 months ago
Download
[English text in the comments👇]

🚀 Արմավիրցինե՛ր, պատրա՞ստ եք զարգացնել ապագայի հմտություններ։

Ապրու՞մ եք Վաղարշապատում և ցանկանում եք ձեռք բերել գործնական թվային, AI, կիբեռանվտանգության և փափուկ հմտություններ, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։

📢 «NEST» նախաձեռնության շրջանակում՝ ԻԼՏԿ հիմնադրամը, համագործակցելով «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ, կիրականացնեն անվճար դասընթացներ Վաղարշապատում։ 

🔹 Ի՞նչ կսովորեք. 
💻 Թվային գրագիտություն, 
🤖 AI գրագիտություն, 
🔐 Կիբեռանվտանգություն,
🤝 Փափուկ հմտություններ:

🎯 Ովքե՞ր կարող են մասնակցել.
 - Դպրոցականներ (15–17 տարեկան),
 - Երիտասարդներ (18–29 տարեկան),
 - Սոցիալական և ընտանեկան նպաստներ ստացողներ:

📅 Ծրագրի մանրամասներ 
📍 Վայր՝ Խոյի Երիտասարդական Տարածք, Արմավիր
🏛️ Հասցե՝ Մեսրոպ Մաշտոցի փողոց 36, Գեղակերտ գյուղ, Վաղարշապատ համայնք 
🕑 Ձևաչափ՝ հիբրիդ (առկա + առցանց), ընդհանուր 32 ժամ 
📆 Տևողություն՝ մոտավորապես 2 ամիս 
📌 Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25, 2026 
🎓 Ավարտին՝ ԻԼՏԿ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ վկայական
🗣️ Դասընթացի լեզուն՝ Հայերեն
🔗 Դիմե՛ք հիմա՝ գրանցման հղումը bio-ում։

Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։ taken in Vagharshapat, Armavir by @istc_foundation
1
2 months ago
Download
[English text in the comments👇]

🚀 Տավուշցինե՛ր, պատրա՞ստ եք զարգացնել ապագայի հմտություններ։

Ապրու՞մ եք Դիլիջանում և ցանկանում եք ձեռք բերել գործնական թվային, AI, կիբեռանվտանգության և փափուկ հմտություններ, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։

📢 «NEST» նախաձեռնության շրջանակում՝ ԻԼՏԿ հիմնադրամը, համագործակցելով «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հետ, կիրականացնեն անվճար դասընթացներ Դիլիջանում։ 

🔹 Ի՞նչ կսովորեք. 
💻 Թվային գրագիտություն, 
🤖 AI գրագիտություն,
🔐 Կիբեռանվտանգություն, 
🤝 Փափուկ հմտություններ:

🎯 Ովքե՞ր կարող են մասնակցել.
 - Դպրոցականներ (15–17 տարեկան),
 - Երիտասարդներ (18–29 տարեկան),
 - Կանայք (30–40 տարեկան)։

📅 Ծրագրի մանրամասներ 
📍 Վայր՝ «ԴԵՀԿ» ՀԿ, Դիլիջան 
🏛️ Հասցե՝ Հակոբջանյան փողոց 21, 3-րդ նրբանցք 
🕑 Ձևաչափ՝ հիբրիդ (առկա + առցանց), ընդհանուր 32 ժամ 
📆 Տևողություն՝ մոտավորապես 2 ամիս 
📌 Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25, 2026 
🎓 Ավարտին՝ ԻԼՏԿ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ վկայական
🗣️ Դասընթացի լեզուն՝ Հայերեն
🔗 Դիմե՛ք հիմա՝ գրանցման հղումը bio-ում։

Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։ taken in Dilijan, Tavush, Armenia by @istc_foundation
1
2 months ago
Download
[English text in the comments👇]

🚀 Արագածոտնի բնակիչնե՛ր, պատրա՞ստ եք զարգացնել ապագայի հմտություններ։

Ապրու՞մ եք Օշականում/Աշտարակում և ցանկանում եք ձեռք բերել գործնական թվային, AI, կիբեռանվտանգության և փափուկ հմտություններ, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։

📢 «NEST» նախաձեռնության շրջանակում՝ ԻԼՏԿ հիմնադրամը, համագործակցելով «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի հետ, կիրականացնեն անվճար դասընթացներ Օշականում/Աշտարակում։ 

🔹 Ի՞նչ կսովորեք. 
💻 Թվային գրագիտություն, 
🤖 AI գրագիտություն, 
🔐 Կիբեռանվտանգություն, 
🤝 Փափուկ հմտություններ։ 

🎯 Ովքե՞ր կարող են մասնակցել.
 - Դպրոցականներ (15–17 տարեկան),
 - Երիտասարդներ (18–29 տարեկան),
 - Կանայք (30–40 տարեկան),
 - Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
 - Սոցիալական և ընտանեկան նպաստներ ստացողներ:

📅 Ծրագրի մանրամասներ 
📍 Վայր՝ «Միավորող կամուրջ», Արագածոտն
🏛️ Հասցե՝ Աշտարակ համայնք, Օշական, Մաշտոցի 97 
🕑 Ձևաչափ՝ հիբրիդ (առկա + առցանց), ընդհանուր 32 ժամ 
📆 Տևողություն՝ մոտավորապես 2 ամիս 
📌 Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25, 2026 
🎓 Ավարտին՝ ԻԼՏԿ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ վկայական
🗣️ Դասընթացի լեզուն՝ Հայերեն
🔗 Դիմե՛ք հիմա՝ գրանցման հղումը bio-ում։

Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։ taken in Ashtarak by @istc_foundation
3
2 months ago
Download
[English text in the comments👇]

🚀 Պատրա՞ստ եք ձեռք բերել ապագայի հմտություններ։

💡Ցանկանո՞ւմ եք հասկանալ, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխակերպում աշխատաշուկան, ամրապնդել ձեր թվային և կիբեռանվտանգության գիտելիքները, և զարգացնել այն փափուկ հմտությունները, որոնք այսօր փնտրում են գործատուները, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։

📈Թվային տեխնոլոգիաների և AI-ի արագ զարգացման հետ մեկտեղ՝ նոր մասնագիտական հնարավորություններ են բացվում գրեթե բոլոր ոլորտներում։ Միևնույն ժամանակ, այս հմտություններին տիրապետողների պահանջարկը շարունակում է աճել, հատկապես մարզերում, որտեղ նման վերապատրաստման հնարավորությունները սահմանափակ են։

📢 «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» (ԻԼՏԿ) հիմնադրամը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ՀՀ ԲՏԱՆ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, մեկնարկում է անվճար ուսումնական ծրագիր՝ նախատեսված 6 մարզերի թիրախային խմբերի համար։

🔹 Ի՞նչ կսովորեք.
💻 Թվային գրագիտություն,
🤖 AI գրագիտություն,
🔐 Կիբեռանվտանգության իրազեկվածություն,
🤝 Փափուկ հմտություններ։

📅 Ծրագրի մանրամասներ 
📍 Վայրեր՝ Սյունիք, Արագածոտն, Տավուշ, Արմավիր, Գեղարքունիք, Երևան
🏘️ Համայնքներ՝ Գորիս (Սյունիք), Օշական/Աշտարակ (Արագածոտն), Դիլիջան (Տավուշ), Արմավիր/Վաղարշապատ (Արմավիր), Գավառ (Գեղարքունիք), Երևան 
🕑 Ձևաչափ՝ հիբրիդ (առկա + առցանց), ընդհանուր 32 ժամ 
📆 Տևողություն՝ մոտավորապես 2 ամիս 
📌 Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25, 2026 
🎓 Ավարտին՝ ԻԼՏԿ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ վկայական
🗣️ Դասընթացի լեզուն՝ Հայերեն

🔗 Տեղերը սահմանափակ են — դիմե՛ք ՀԻՄԱ՝ գրանցման հղումը bio-ում։

Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։ by @istc_foundation
1
2 months ago
Download
[English text in the comments👇]

📊 Գիտե՞ք, թե լրագրողների քանի տոկոսն է արդեն օգտագործում AI:

Համաձայն Muck Rack-ի 2026 թ. «State of Journalism» հետազոտության (գրեթե 900 լրագրողի հարցում)՝ լրագրողների 82%-ն արդեն օգտագործում է առնվազն մեկ AI գործիք՝ աճելով անցյալ տարվա 77%-ից։ Ընդ որում՝ ChatGPT-ի կիրառումը հասել է 47%-ի, իսկ Gemini-ի կիրառումը՝ 22%-ի։

Բայց մեկ բան պարզ է. որքան մեծանում է AI-ի կիրառումը, այնքան ավելանում է նաև մտահոգությունը դրա անվերահսկելի օգտագործման շուրջ՝ մեկ տարվա ընթացքում 18%-ից հասնելով 26%-ի։

Այլ կերպ ասած՝ AI-ն արդեն իրականություն է լրագրության մեջ, ոչ թե ապագա։ Հարցը միայն դա է՝ դու գիտե՞ս ինչպես օգտագործել այն պրոֆեսիոնալ, էթիկական և քննադատական մոտեցմամբ, թե՞ ոչ։

«AI և թվային լրագրություն» ամառային դպրոցը ստեղծված է հենց այս բացը լրացնելու համար՝ համատեղելով գործնական AI հմտություններ, OSINT ստուգման մեթոդներ և մասնագիտական էթիկա։ 👇

🗓 Մեկնարկը՝ օգոստոսի 17
📝 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 9, 2026
👥 Ընդամենը 20 տեղ
🎯 Նախատեսված է լրագրողների, լրագրության ուսանողների և մեդիա բովանդակություն ստեղծողների համար
📩 Դիմեք հիմա՝ գրանցման հղումը bio-ում։ taken in ISTC by @istc_foundation
1
2 months ago
Download
[English text in the comments👇]

📣 Լրատվամիջոցներն արդեն օգտագործում են AI։ Դուք պատրա՞ստ եք դրան։

AI-ը հիմնովին փոխել է լուրերի հետազոտման, ստուգման և ներկայացման գործընթացը, մինչդեռ լրագրողական կրթությունը դեռ չի հասցրել լիովին հարմարվել այս փոփոխություններին։ «AI և թվային լրագրություն» երկշաբաթյա ինտենսիվ ամառային դպրոցը նախատեսված է այս բացը լրացնելու համար։

6 առցանց դասերի ընթացքում Դուք կաշխատեք այն գործիքների ու մեթոդների հետ, որոնք այսօր լրագրողներից ակնկալումեն խմբագրությունները և կսովորեք՝

🤖 Օգտագործել AI գործիքներ հետազոտության, տեքստի մշակման և ձայնագրությունների վերծանման համար՝ առանց կորցնելու մասնագիտական քննադատական մտածողությունը,
🔍 Ստուգել և վավերացնել փաստերը մասնագիտական մակարդակով, ներառյալ OSINT մեթոդները,
🕵️ Ճանաչել դիպֆեյքերն ու AI-ի միջոցով ստեղծված բովանդակությունը, նախքան դրանք կկարողանան մոլորեցնել ձեր լսարանին,
📊 Հում տվյալները վերածել վիզուալների, որոնք արդյունավետ ներկայացնում են պատմությունը,
⚖️ Կողմնորոշվել լրագրության ոլորտում AI-ի կիրառման էթիկական հարցերում:

Սա պասիվ դիտման տեսադաս չէ։ Յուրաքանչյուր դաս անցկացվում է իրական ժամանակում՝ մասնագետ դասավանդողների կողմից։ Դուք կատարում եք առաջադրանքներ, ստանում եք իրական հետադարձ կապ և դասընթացն ավարտում եք այնպիսի հմտություններով, որոնք կարող եք կիրառել Ձեր հետագա հրապարակումներում։

🏆 Ավարտին կստանաք ՁԻՀ-ի և ԻԼՏԿ հիմնադրամի համատեղ վկայական՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գործընկերությամբ:
🚀 Սա առաջին քայլն է դեպի մեր լրագրողական վերապատրաստումների ծրագրերը և մեդիագործընկերների համայնքը։

🗓 Մեկնարկը՝ օգոստոսի 17-ին, 6 դաս, շաբաթական 3 անգամ, յուրաքանչյուրը՝ 80 րոպե, ամբողջությամբ առցանց:
🎯 Նախատեսված է լրագրության/հաղորդակցության ուսանողների և լրագրողների համար:
👥 Ընդամենը 20 տեղ

💳 Դասընթացն ունի մասնակցության վճար, մանրամասները նշված են հայտադիմումի մեջ:
📝 Տեղերը սահմանափակ են, շտապե’ք դիմել մինչև օգոստոսի 9-ը: Գրանցման հղումը՝ bio-ում։ taken in ISTC by @istc_foundation
1
3 months ago
Download
[English text in the comments👇]

🎓 Կայացավ «AI Agents in Action» դասընթացի փակման արարողությունը։

Ծրագրի 22 մասնակիցներն անցել են 16 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթաց՝ ուսումնասիրելով հետևյալ թեմաները՝
 🔹 AI հիմունքներ, agentic մտածողություն և պրոմպտների ինժեներիա,
 🔹 AI ագենտներ, դրանց իրական կիրառություններ և AI-ով աջակցվող աշխատանքային հոսքերի ձևավորում, ներառյալ բազմաագենտ համակարգերի հիմունքները,
 🔹 AI-ի պատասխանատու և անվտանգ կիրառություն:

Ուսումնական ծրագրին զուգահեռ՝ մասնակիցների համար կազմակերպվեցին նաև երկու թեմատիկ աշխատարան՝ նվիրված «Ֆոնդհայթայթմանը» և «Կարիերայի ուղուն» (աշխատանքի տեղավորման հարթակներ և մոդելներ)։

🎉 Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և հավատում ենք, որ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կդառնան կարևոր հենք նրանց հետագա մասնագիտական զարգացման համար։

🙏 Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում դասընթացավար Վարազդատ Ավետիսյանին՝ իր մասնագիտական գիտելիքների, նվիրվածության և մասնակիցներից յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերած անհատական մոտեցման համար։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բոլոր գործընկերներին՝ այս ճանապարհը մեզ հետ անցնելու համար։

Սույն նախաձեռնությունն իրականացվում է «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC) կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացման» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ավստրիայի միջազգային համագործակցության կողմից։ taken in ISTC by @istc_foundation
1
3 months ago
Download
×

Download all media on this page

Photos Videos
back to up