Instagram story viewer> @kamoblog.tv> Posts
12.2K
followers
1
following
EVENTS. FASHION. NIGHTLIFE of ARMENIA
First Armenian Entertainment Website since 2008 by @kamotovmasyan
For AD: @mashur_gayush
POSTS STORIES REELS TAGGED
🪻Աբովյան 3/1 հասցեում գործող @mommykidsarmenia մանկական բրենդային հագուստի սրահն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ 

Այս տարիների ընթացքում սրահը հասցրել է դառնալ շատ ծնողների սիրելի հասցեներից մեկը՝ ներկայացնելով համաշխարհային նորաձևության առաջատար բրենդների մանկական հավաքածուները, առանձնահատուկ սպասարկում և մշտապես թարմացվող տեսականի։
 📍Աբովյան 3/1, 010-560 333 

Դիտեք լուսաբանումը՝ Kamoblog.Tv կայքում taken in Mommy Kids by @kamoblog.tv
0
a day ago
Download
✈️ @sweettravel.yvn -ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին:

Մոսկովյան 36 հասցեում՝ Բրյուսովի համալսարանի անմիջապես դիմաց, իր դռներն է բացել Sweet Travel տուրիստական ընկերության նոր գրասենյակը։ Ընկերությունն այս տարի նշում է նաև իր գործունեության 16-ամյակը։ KAMOBLOG-ի թիմը ներկա էր միջոցառմանը՝ ծանոթանալու ընկերության նոր ծրագրերին, առաջարկներին և, իհարկե, տոնական անակնկալներին։

Դիտեք վաղը՝ Kamoblog.TV կայքումխխ. by @kamoblog.tv
27
4 days ago
Download
🇦🇲Օրերս @amanoo_yerevan  բնակելի թաղամասում տեղի ունեցավ երրորդ նախագծին նվիրված փակ վաճառքի միջոցառումը։ Միջոցառումն անցկացվեց Sarin նախագծի կառուցվող շենքի ավտոկայանատեղիում, որը հատուկ այդ երեկոյի համար ամբողջությամբ վերափոխվել էր միջոցառման տարածքի։ Շինարարական միջավայրում ստեղծվել էր ընթրիքի համար նախատեսված տպավորիչ տարածք՝ հատուկ լուսային և երաժշտական ձևավորմամբ։

Ավելին՝ www.Kamoblog.TV կայքում taken in Amanoo by @kamoblog.tv
2
4 days ago
Download
Երևանի նորաձևության շաբաթվա վերջին փարթին՝ @velvetroomevn -ում։ 🥂✨

Այստեղ կայացավ @sumara_reserve բրենդի 10-ամյակին նվիրված շքեղ փարթին, որը միաժամանակ նաև @yerevanfashionweek_ 2026-ի պաշտոնական փակման փսրթին էր։

Նորաձևության շաբաթվա մասնակիցները, դիզայներները, մոդելներն ու հյուրերը հավաքվել էին միասին նշելու երկու գեղեցիկ առիթ՝ SUMARA-ի 10-ամյակն ու Երևանի նորաձևության շաբաթվա ավարտը։

Անմոռանալի օրեր, գեղեցիկ ցուցադրություններ, նոր ծանոթություններ ու խելահեղ փարթիներ։

Շնորհակալություն բոլորին այս հրաշալի շաբաթվա համար։ ❤️

See you at Yerevan Fashion Week 2027! 🖤 by @kamoblog.tv
14
5 days ago
Download
🍔🍻 Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված @dahook_beer_house -ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում! 
Ծաղկաձորում արդեն շատերին ծանոթ ու սիրված Dahook-ը ընդլայնվում է և բացվում Երևանում։ Արդեն նոր՝ Dahook Beer House կոնցեպտը սեփական արտադրության craft beer-ը միավորվում է սննդի, երաժշտության, խաղերի և ընկերական ժամանցի հետ։
 Ավելին՝ wew.kamoblog.TV կայքում.... by @kamoblog.tv
6
5 days ago
Download
🇦🇲☕️ Հայկական նորաձևության ամենայուրահատուկ բրենդներից մեկը՝ @su_mara_ -ն, այս տարի նշում է իր 10-ամյակը։ Տասը տարի՝ համարձակ լուծումներ, տարբերվող գեղագիտություն, ճանաչելի ձեռագիր և հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։
 
Հոբելյանական տարին SUMARA-ն որոշել է նշել նորաձևության շքեղ ցուցադրությամբ՝ Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացնելով իտալական լեգենդար illy բրենդի հետ համատեղ ստեղծված illy × SUMARA հատուկ հավաքածուն։ illy բրենդը Հայաստանում ներկայացնում է @sovrano_food ընկերությունը: Երկու հայտնի անունների հետաքրքիր համագործակցություն, որի արդյունքը ներկայացվեց հենց Yerevan Fashion Week-ի բեմում:

Ի դեպ, ցուցադրության ընթացքում illy-ն ուներ նաև իր հատուկ անկյունը, որտեղ հյուրերը հնարավորություն ունեին վայելելու իտալական սուրճն ու ծանոթանալու բրենդին՝ միաժամանակ հետևելով SUMARA-ի նոր հավաքածուի ներկայացմանը։

Ավելին՝ www.Kamoblog.TV կայքում by @kamoblog.tv
20
6 days ago
Download
🏆 Երևանի @seven_visions_resort հյուրանոցը ստացել է MICHELIN Key՝ դառնալով Հայաստանում առաջին և առայժմ միակ հյուրանոցը, որն արժանացել է այս հեղինակավոր միջազգային գնահատականին։ 

🔑 Ի՞նչ է MICHELIN Key-ը

Սա աշխարհահռչակ MICHELIN Guide-ի մրցանակն է հյուրանոցների համար։

Եթե ռեստորանները ստանում են MICHELIN աստղեր, ապա հյուրանոցները՝ MICHELIN բանալիներ (Keys)։

Գոյություն ունի երեք մակարդակ.

* 🔑 1 բանալի — առանձնահատուկ և բարձրակարգ հյուրանոցային փորձառություն։
* 🔑🔑 2 բանալի — բացառիկ հյուրանոցային փորձառություն։
* 🔑🔑🔑 3 բանալի — աշխարհի ամենաարտասովոր հյուրանոցներից մեկը։

Գնահատվում են հյուրանոցի դիզայնը, սպասարկումը, ինքնատիպությունը, հարմարավետությունը և ընդհանուր փորձառությունը։

2026 թվականին ամբողջ աշխարհում ընդամենը 2 832 հյուրանոց ունի MICHELIN Key, որոնցից՝

* 2 020-ը՝ մեկ բանալի։
* 657-ը՝ երկու բանալի։
* 155-ը՝ երեք բանալի։ 

Այսպիսով, Seven Visions Resort, The Dvin-ի մրցանակը իսկապես պատմական ձեռքբերում է հայկական հյուրանոցային ոլորտի համար։

Կարևոր է նաև, որ մրցանակը շնորհվել է 2026 թվականի սեպտեմբերի 18-ին՝ MICHELIN Guide-ի պաշտոնական ընտրության շրջանակում։ taken in Seven Visions Resort, The Dvin by @kamoblog.tv
3
7 days ago
Download
«Զվարթնոց տաճարում» ժամանակը յուրահատուկ իմաստ է ստանում։ Այն, ինչ այսօր արդեն պատմություն է, ժամանակին եղել է ներկա՝ նոր ճարտարապետություն, նոր հայացք ու իր ժամանակի նոր լեզու։ 

Այս պատմական տարածքում՝ @yerevanfashionweek_ ի շրջանակում, ներկայացվեց @ruzane_ -ի նոր հավաքածուն՝ ստեղծելով յուրահատուկ երկխոսություն անցյալի ու ներկայի միջև։ 

Դարերի միջով անցած Զվարթնոցի ճարտարապետությունը հանդիպեց RUZANĒ-ի նորաձևությանը՝ ստեղծված ոչ թե արագ փոփոխվող սեզոնային թրենդներին հետևելու, այլ ժամանակից դուրս ապրելու գաղափարով։ Ցուցադրության ընթացքում անցյալն ու ներկան միավորվեցին մեկ ամբողջության մեջ, իսկ այդ հավերժության ֆոնին հայտնվեցին ծաղիկները՝ կյանքի ամենագեղեցիկ ու միաժամանակ ամենակարճատև ձևերից մեկը։ 

Այստեղ յուրաքանչյուրն ունի իր ժամանակը։ Այն, ինչ պահպանվել է դարերով։ Այն, ինչ ստեղծվում է այսօր։ Եվ այն ակնթարթը, որն անցնում է, բայց մնում է հիշողության մեջ։ RUZANĒ-ի նոր հավաքածուի ցուցադրությունը Զվարթնոցում՝ «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ի շրջանակում. նորաձևության, ճարտարապետության և ժամանակի գեղեցիկ հանդիպում։ Հիշեցնեմ, որ «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը անցկացվում է @yerevan_municipality ի աջակցմամբ: taken in Զվարթնոց տաճար by @kamoblog.tv
18
7 days ago
Download
Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում @ruzane_  բրենդի ցուցադրության ընթացքում որոշեցինք պարզել, թե ինչ լուքերով են հյուրերը ներկայացել շոուին։ ✨
@yerevanfashionweek_ 

#YerevanFashionWeek #RUZANE #KAMOBLOG by @kamoblog.tv
11
7 days ago
Download
🇦🇲2021 թվականի @armengalyan ի հիմնադրած @manintown_evn բրենդը Հայաստանում ստեղծում է սահմանափակ քանակությամբ հավաքածուներ՝ համադրելով բնական գործվածքները, ազատ ու ժամանակակից ուրվագծերը և ձեռագործ դետալները։
 YFW26-ի շրջանակում Man in Town-ը կներկայացնի իր նոր հավաքածուն՝ ոգեշնչված աշնան հանգիստ տրամադրությամբ, արևի ջերմությամբ ու սեզոնային գույներով։
Դեղին։ Կանաչ։ Երկնագույն։
Եվ այն զգացողությունը, որ ամառը գուցե երբեք չավարտվի։

@yerevanfashionweek_ by @kamoblog.tv
10
8 days ago
Download
«Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ի շրջանակում LOOM WEAVING-ը ներկայացրեց իր նոր՝ «Հյուսք» հավաքածուն, որի ոգեշնչման հիմքում Կոմիտաս Վարդապետն է ու նրա երաժշտությունը։

Դիզայներ Ինգա Մանուկյանը հավաքածուն ստեղծել է Կոմիտասի «Շուշիկի» դաշնամուրային պարի մեղեդիներից ոգեշնչված։ Երաժշտության հնչյունները կարծես հյուսվել են գույների, ձևերի ու գործվածքների մեջ՝ ստանալով շատ նուրբ, թեթև ու լուսավոր կերպարներ։

Հավաքածուում կարևոր տեղ ունի նաև թռչնի խորհրդանիշը՝ ազատություն, հոգևոր վերելք ու ճախրանք։ Թռչնի թևերի շարժումները տարբեր դետալներով հայտնվել են նաև հագուստներում, ու մոդելների քայլքը Կոմիտասի երաժշտության ներքո իսկապես ճախրանք էր հիշեցնում։
Շատ սիրուն էր տեսնել, թե ինչպես կարելի է մեր ազգային մեծագույն արժեքներից մեկի՝ Կոմիտասի ժառանգությունը ներկայացնել ժամանակակից նորաձևության լեզվով՝ առանց կորցնելու դրա նրբությունն ու հայկականությունը։

Ինգա Մանուկյանի «Հյուսք»-ը հենց այդ հանդիպումն էր՝ Կոմիտաս, հայկական մշակույթ ու ժամանակակից LOOM WEAVING։

@loom_weaving @yerevan_municipality  @yerevanfashionweek_ taken in Komitas Pantheon by @kamoblog.tv
10
8 days ago
Download
LOOM WEAVING բրենդի նորաձևության շոուն քիչ անց կմեկնարկի։ Իսկ մինչ այդ զրուցում ենք մի քանի հյուրերի հետ՝ պարզելու, թե ինչ սպասելիքներ ունեն այսօրվա ցուցադրությունից և ինչ լուքերով են ներկայացել։ ✨

@yerevan_municipality  @yerevanfashionweek_ @loom_weaving by @kamoblog.tv
29
8 days ago
Download

Download All

Save the photos and videos currently loaded on this page.

0Photos
0Videos
Ready to download 0 / 0

Keep this tab open until your download is ready.

back to up