Instagram story viewer> @kerinvard> Posts
POSTS STORIES REELS TAGGED
Այսօր կրկին առավոտները
Խառնվեցին աղոթալույսին
Եվ Երկնավորի ողորմությամբ
Այտերիս մանանա ցողաց՝
Ի զեն վրաս գցելով
Պոետական վարդագույն
Թավշյա թիկնոցը․․․ 
Ինձ նվիրելով  ոսկեծայր
Եղեգնյա գրիչ, որի
Մեղրագետ  երակներից
Հոսող  ե՛րգ էր կաթում։
Եվ, ո՞վ գիտե,գուցե ե՛ս էլ
Կարողանամ հոգուս տաղերը
Նշխար-նշխար բաժանելով՝
Տիրոջ օգնությամբ
Մեկին խաչից իջեցնեմ․․․

Արթնացրե՛ք առավոտներին
Ձեր աղոթքների գրկախառնութմաբ
Եվ բաժանե՛ք Ձեր հոգու հարստությունը
Լույսի նման՝ երկնքից
Պոկված մի կտոր բարությամբ․․․

  Կարինե Վարդ․ taken in Glendale, Los Angeles, California by @kerinvard
79
5 months ago
Download
Չե´մ համարձակվում 
Ստորագրել 
Ճակատագրիս 
Վերջնահաշվարկի
Պահանջագիրը,
Երբ մայրամուտը
Դեռ բաց աչքերով
Ա´յգ է խոստանում,
Իսկ թշնամաբար
ժամանակները
Մրրիկով կերտված
Կույր վարպետիս հետ,
Փորձում է խաղալ
Իր պահմտոցին...

Կարինե Վարդ. by @kerinvard
29
a year ago
Download
 by @kerinvard
17
a year ago
Download
 by @kerinvard
29
3 years ago
Download
 by @kerinvard
15
4 years ago
Download
×

Download all media on this page

Photos Videos
back to up