Instagram story viewer> @level_up_with__me> Posts
8.4K
followers
1681
following
✨ A woman with purpose
💼 Career • Growth • Ambition
🌱 Becoming my best self
POSTS STORIES REELS TAGGED
Երբեմն կյանքը մեզ կանգնեցնում է մի իրավիճակի առաջ, որտեղ բառերը քիչ են, իսկ օգնության կարիքը՝ անսահման մեծ։
Իմ համագյուղացի փոքրիկը ծանր հիվանդություն ունի և բուժման համար անհրաժեշտ է շատ մեծ գումար։ Գումար, որը մեկ ընտանիքի համար կարող է անհասանելի թվալ, բայց որը շատ մարդկանց փոքրիկ օգնություններով կարող է դառնալ իրականություն։
Ես սովորաբար նման գրառումներ չեմ անում, բայց այս անգամ չեմ կարող լուռ անցնել։
Որովհետև խոսքը պարզապես գումարի մասին չէ։
Խոսքը մի երեխայի կյանքի, նրա ապագայի, նրա ծնողների հույսի մասին է։
Եթե կարող եք՝ օգնեք։
Եթե չեք կարող՝ գոնե տարածեք այս հրապարակումը։
Գուցե հենց ձեր տարածած մեկ «սթորիի» շնորհիվ այն հասնի մեկ մարդու, ով կարող է օգնել։
Եկեք միասին մի երեխայի համար անհնարինը դարձնենք հնարավոր։ 🤍
Բոլոր անհրաժեշտ տվյալները՝  նկարում: by @level_up_with__me
0
a month ago
Download
Աշխարհի ուշադրությունն այս օրերին Հայաստանին է ուղղված։ 🌍🇦🇲

Երևանը դառնում է մի վայր, որտեղ աշխարհը հավաքվում է՝ խոսելու մեր մոլորակի ապագայի մասին։

COP17։ Մեծ աշխարհ, մեծ պատասխանատվություն, ու այս ամենի կենտրոնում՝ Հայաստանը։

Բայց գիտե՞ք՝ ինչն է ամենահետաքրքիրը։

Մենք պարզապես քարտեզի վրա մի փոքր երկիր չենք։ Մենք կարող ենք լինել այն վայրը, որտեղ սկսվում են մեծ գաղափարներ ու փոփոխություններ։

Հայաստա՛ն, քո հերթն է փայլելու…🇦🇲✨

#COP17 #Armenia #Yerevan #Հայաստան taken in Yerevan, Armenia by @level_up_with__me
2
a day ago
Download
#սերտոներևան by @level_up_with__me
1
7 days ago
Download
taken in Garni Gexard by @level_up_with__me
1
13 days ago
Download
Յուրաքանչյուր դժվար սպասումից հետո իր օրհնությունն ունի սպասվող անակնկալը… 🤍

Այն, ինչ այսօր թվում է երկար ու դժվար սպասում, վաղը կարող է դառնալ մեր աղոթքների ամենագեղեցիկ պատասխանը։ 🙏🏻

Հավատա՛, համբերի՛ր ու վստահի՛ր... taken in Yerevan, Armenia by @level_up_with__me
2
15 days ago
Download
taken in Yerevan, Armenia by @level_up_with__me
18
15 days ago
Download
Կասկադի երեկվա հրաշքը...🌏🌙🌍🌙 taken in Yerevan, Armenia by @level_up_with__me
1
16 days ago
Download
Այսօրվա փոքրիկ city walk 🤍 taken in Yerevan, Armenia by @level_up_with__me
9
20 days ago
Download
Կան մարդիկ, որոնց մասին խոսելիս բառերը քիչ են դառնում։

Իմ մանկության ամենաջերմ հիշողությունները գյուղում են՝ այս հողի, այս տան, այս ճանապարհների ու, ամենակարևորը, պապիկիս կողքին։

Մանկուց ես նայում էի նրան ու զարմանում՝ ինչպե՞ս կարող է մարդ այսքան աշխատել, այսքան դիմանալ, այսքան բան իր ուսերին տանել ու երբեք չհոգնել։ Այն ժամանակ պարզապես մտածում էի՝ երևի աշխարհում ոչ ոք պապիկիս չափ աշխատասեր չէ։ Հիմա հասկանում եմ՝ ես պարզապես փոքր էի ու չէի կարող ամբողջությամբ հասկանալ այն ուժը, որ կար իր մեջ։

Այսօր նրան տեսնելը մի տեսակ ուրիշ զգացողություն է։ Քայլերն առաջվա պես վստահ չեն, մարմինը՝ առաջվա պես ուժեղ չէ, բայց իմ աչքերում նա նույն մարդն է՝ այն պապիկը, որի ձեռքերի մեջ ես տեսել եմ աշխատանք, հոգատարություն ու մի ամբողջ կյանք։

Ու երևի մենք մեծանալով սկսում ենք հասկանալ ամենակարևոր բաները։ Հասկանում ենք, որ մեր մանկության սովորական թվացող օրերը իրականում մեր կյանքի ամենաթանկ տարիներն էին։ Որ գյուղի ճանապարհները պարզապես ճանապարհներ չէին։ Որ պապիկի հետ անցկացրած ժամանակը պարզապես ժամանակ չէր։

Դրանք իմ արմատներն էին։

Ու եթե երբևէ ինձ հարցնեն, թե որտեղից է գալիս իմ ուժը, ես երևի շատ երկար չեմ մտածի։ ❤️ taken in Yerevan, Armenia by @level_up_with__me
10
23 days ago
Download
35 տարի… 🇦🇲

35 տարի առաջ հայ ժողովուրդը մի ամբողջ դարերի երազանք վերածեց իրականության՝ ընտրեց անկախ ապրելու, սեփական պետությունն ունենալու և իր ճակատագիրը ինքնուրույն կերտելու ճանապարհը։

Անկախությունը պարզապես մի ամսաթիվ չէ։
Այն մեր ծնողների ու պապերի երազանքն է, մեր հայրերի ու եղբայրների կյանքով գրված պատմությունը, մեր մայրերի արցունքների ու սպասման գինը։

Սա այն հողն է, որի համար մարդիկ երազել են, պայքարել, զոհվել ու հավատացել, որ մի օր իրենց երեխաները կապրեն ազատ Հայաստանում։

Այսօր մենք չենք կարող փոխել անցած ճանապարհը։ Բայց կարող ենք որոշել, թե ինչ Հայաստան ենք թողնելու մեզնից հետո։

Թող մեր երեխաները ժառանգեն ոչ միայն հայրենիք, այլև խաղաղ երկինք, արժանապատիվ կյանք, ամուր պետություն և այն գիտակցումը, որ Հայաստանը տուն է, որի համար պետք է հոգ տանել ամեն օր։

Թող երբեք չկորցնենք մեր ամենաթանկը՝
անկախ ապրելու իրավունքը, մեր պետականությունը և մեր հավատը Հայաստանի ապագայի հանդեպ։

Շնորհավոր Անկախության տոնը։ 🇦🇲
Շնորհավոր 35-ամյակդ, Հայաստան։

Թող մեր սերունդների համար Հայաստանը լինի ոչ միայն անցյալի հիշողություն, այլև ապագայի մեծ երազանք ու իրականություն։❤️ taken in Yerevan, Armenia by @level_up_with__me
5
a month ago
Download
Մտքերն ընթացքի մեջ են... taken in Northern Avenue, Yerevan by @level_up_with__me
6
a month ago
Download
Եթե կյանքում հնարավորություն ունես ընտրելու` ընտրիր բարի լինելը... by @level_up_with__me
3
a month ago
Download

Download All

Save the photos and videos currently loaded on this page.

0Photos
0Videos
Ready to download 0 / 0

Keep this tab open until your download is ready.

back to up