Posted On: October 13th 2026, 04:54 pm
👩⚕️👨⚕️ ԵՊԲՀ պատվիրակությունը մասնակցում է ECCES 2026 բժշկական կրթության միջազգային գիտաժողովին։
🌍 Հոկտեմբերի 12-13-ը Թբիլիսիում անցկացվող գիտաժողովին համալսարանը ներկայացնում են ռեկտոր Արմեն Մուրադյանը և զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը։
Գիտաժողովի շրջանակում քննարկվում են բժշկական կրթության միջազգայնացման, նորարարությունների, կրթության որակի ապահովման և միջազգային համագործակցության զարգացման հարցերը։
🤝 Հանդիպումներ են տեղի ունեցել Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի և Բժշկական կրթության եվրոպական ասոցիացիայի նախագահների հետ։ Նրանց հրավեր է հղվել՝ մասնակցելու 2027 թվականի հուլիսին Երևանում կայանալիք Բժշկական համաշխարհային Հայաստանյան կոնգրեսին, որի հյուրընկալողը կլինի ԵՊԲՀ-ն։
🏛 Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի պետական բժշկական համալսարան։ Քննարկվել են ուսանողների փոխանակային ծրագրերի հնարավորությունները, ինչպես նաև շրջայց է կատարվել համալսարանի նորաբաց կադավերային լաբորատորիայում։
#ysmu #ecces