Instagram story viewer> @ysmu_official> Posts
12.3K
followers
14
following
Երևանի պետական բժշկական համալսարանի պաշտոնական էջ
The official page of Yerevan State Medical University
POSTS STORIES REELS TAGGED
🤝 ԵՊԲՀ-ի և ՀԵՆԱՐ հիմնադրամի համագործակցության օրակարգում՝ նոր ծրագրեր և միջազգային նախաձեռնություններ
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, պրոռեկտորների մասնակցությամբ, աշխատանքային հանդիպում ունեցավ ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանի և հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Աբովյանի հետ։
ՀԵՆԱՐ հիմնադրամի հետ բժշկական բուհն արդյունավետ գործակցության արդեն շուրջ երեք տարվա պատմություն ունի։ 

🧑‍🎓Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀԵՆԱՐ հիմնադրամի և Բոստոնի համալսարանի «Չոբանյան և Ավետիսյան» բժշկական դպրոցի հետ համատեղ իրականացված Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության մագիստրոսական ծրագրին (Master’s in Health Professions Education, MSHPE), որի առաջին տարվա ավարտական և պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռել համալսարանական մասնակիցներին ծանոթանալու ժամանակակից կրթական մոտեցումներին և ձեռք բերած փորձը հետագայում կիրառելու բժշկական կրթության գործընթացում։
Կարևորելով ԵՊԲՀ-ի, ՀԵՆԱՐ հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումն ու Հայաստանում բժշկական կրթության զարգացումը՝ այսօր քննարկման առանցքում հենց այս թեմաներն էին։

#ysmu #henar #colaboration taken in Yerevan State Medical University by @ysmu_official
1
3 days ago
Download
«Մարդ պետք է ազնիվ լինի իր առջև». Իրինա Մալխասյան

🫀Կյանքի և մահվան սահմանագծին՝ մասնագիտական վերելքների ու անկումների, վայրկյանների ճշգրտություն և անվրեպ որոշումներ պահանջող իրավիճակներում անեսթեզիոլոգների աշխատանքը հաճախ մնում է անտեսանելի։ 

⚕️Անեսթեզիայի համաշխարհային օրը ևս մեկ առիթ է արժևորելու այս բարդ, բարձր պատասխանատվություն պահանջող մասնագիտությունը, խոսելու անեսթեզիոլոգների կարևորագույն առաքելության և նրանց ամենօրյա աննկատ, բայց կենսական նշանակություն ունեցող աշխատանքի մասին։

Օրվա խորհրդով են ոլորտի նվիրյալ, պրոֆեսոր Մալխասյանի շնորհավորանքը,  խորհուրդներն ու  մասնագիտական դիտարկումները։🥼

#ysmu #doctors #anesthesiologist #medical taken in 1st Hospital Complex by @ysmu_official
18
3 days ago
Download
Հայր և որդի Խուդոյանները 

Գնդապետ Տիտալ Խուդոյանը բանակում է արդեն 26 տարի։ Մասնագիտությունը վաղուց արդեն կենսակերպ է նրա համար։ Պատահական չէ, որ այսօր նրա կողքին կանգնել է որդին՝ Դավիթը։ 
🟩 Ընտրելով ռազմական բժշկի մասնագիտությունը՝ նա շարունակել է հայրական ուղին՝ իր առաքելության մեջ միավորելով զինվորական ոգին և բժշկի մարդասիրությունը։
Հոր համար սա ոչ միայն հպարտության, այլև արժեքների շարունակականության պատմություն է։ 

Որդու համար՝ սեփական ճանապարհը կերտելու, հայրենիքին ծառայելու և զինվորի կյանքը փրկելու պատասխանատու ու պատվաբեր առաքելություն։

Երբ հայրն ու որդին դառնում են զինակիցներ, նրանց միավորում է ավելին, քան մասնագիտությունը․ հայրենիքի հանդեպ սերը, պարտքի գիտակցումն ու նվիրումը։ 
📲Ավելին «Հայ զինվոր» հանդեսի նաև էլեկտրոնային անդրադարձում by @ysmu_official
1
6 days ago
Download
👩‍⚕️👨‍⚕️ ԵՊԲՀ պատվիրակությունը մասնակցում է ECCES 2026 բժշկական կրթության միջազգային գիտաժողովին։
🌍 Հոկտեմբերի 12-13-ը Թբիլիսիում անցկացվող գիտաժողովին համալսարանը ներկայացնում են ռեկտոր Արմեն Մուրադյանը և զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը։
Գիտաժողովի շրջանակում քննարկվում են բժշկական կրթության միջազգայնացման, նորարարությունների, կրթության որակի ապահովման և միջազգային համագործակցության զարգացման հարցերը։

🤝 Հանդիպումներ են տեղի ունեցել Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի և Բժշկական կրթության եվրոպական ասոցիացիայի նախագահների հետ։ Նրանց հրավեր է հղվել՝ մասնակցելու 2027 թվականի հուլիսին Երևանում կայանալիք Բժշկական համաշխարհային Հայաստանյան կոնգրեսին, որի հյուրընկալողը կլինի ԵՊԲՀ-ն։

🏛 Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի պետական բժշկական համալսարան։ Քննարկվել են ուսանողների փոխանակային ծրագրերի հնարավորությունները, ինչպես նաև շրջայց է կատարվել համալսարանի նորաբաց կադավերային լաբորատորիայում։

#ysmu #ecces taken in Tbilisi, Georgia by @ysmu_official
1
6 days ago
Download
Keron Impact Gala / Paris 2026 - Uniting Lights for Armenia

A new international philanthropic initiative is bringing together friends of Armenia, healthcare leaders, philanthropists, cultural figures, business representatives, and members of the Armenian diaspora for a shared purpose: investing in the future of Armenia through education and healthcare.

On November 18, 2026, the inaugural Keron Impact Gala will take place at the Four Seasons Hotel George V in Paris, with the main cause dedicated to the transformation of the Yerevan State Medical University (YSMU) Library into a modern Educational Hub for future doctors, researchers, and healthcare professionals.

The project will transform the existing 600 sq. m. library into a 3,000 sq. m. modern academic environment designed to support learning, research, collaboration, and access to global medical knowledge.

Because the future of healthcare begins with the education of those who will shape it.

📍 Paris, France
📅 November 18, 2026
🏛️ Four Seasons Hotel George V
🎯 Main cause: YSMU Library Transformation Project

Read the full story on OncoDaily.

#OncoDaily #KeronFoundation #Oncology by @ysmu_official
3
12 days ago
Download
🟠«Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակը ստեղծվել է առաջին հերթին ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու և գործնական հմտությունները զարգացնելու համար։

💬«Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները հաճախ ունենում են տեսական լավ պատրաստվածություն, սակայն վիրաբուժական միջավայրում գործելու, գործիքներին տիրապետելու, վիրահատական թիմի աշխատանքը հասկանալու և կլինիկական որոշումների կայացման գործընթացին ծանոթանալու հնարավորությունները սահմանափակ են։ Հարթակի նպատակն է վաղ փուլից ուսանողներին ներգրավել վիրաբուժական կրթության մեջ՝ ապահովելով համակարգված, փուլային և գործնական ուսուցում։ «Լանցետը» նախատեսված է ԵՊԲՀ քոլեջից մինչև կլինիկական օրդինատորների համար։ Ծրագրում ընդգրկված են նաև ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները»,-նշում է «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի մենթոր Թագուհի Էլոյանը:

Ծրագրի կրթական մոդելը տարբերվում է՝  ըստ կուրսերի: Քոլեջի ուսանողներն ուսումնասիրում են քույրական գործ, 1-3-րդ կուրսի ուսանողները ձեռք են բերում բազային վիրաբուժական գիտելիք: Բարձր կուրսի ուսանողները բազային վիրաբուժական հմտությունները զարգացնելուց հետո անցնում են խորացված ուսուցում՝  նեղ մասնագիտական վիրաբուժական և հարվիրաբուժական բաժանմունք ընտրելով։

 «Ծրագիրն այս դեպքում բաղկացած է երեք փուլից՝ բազային վիրաբուժական և անեսթեզիոլոգիական գիտելիքի ստացում. ուսանողները ձեռք են բերում վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի հիմունքներ, ծանոթանում վիրահատական միջավայրին, անվտանգության սկզբունքներին և հիմնական գործնական հմտություններին։ Հաջորդ փուլով նախատեսված է մասնագիտացված գործնական ուսուցում:
#ysmu #lanzzete #վիրաբուժություն taken in Yerevan State Medical University by @ysmu_official
2
13 days ago
Download
Հոկտեմբերի 5-ին` մասնագիտական օրվա առիթով՝ ի նշան խորին հարգանքի և երախտագիտության՝ բոլոր ուսուցիչների առջև…

👩‍🏫Ուսուցիչը նա է, ով սովորեցնում է ոչ միայն դասագրքի էջերից, այլև իրական կյանքից․ սովորեցնում է մտածել, հավատալ, չվախենալ դժվարություններից, սայթաքելուց, գտնել սեփական ճանապարհն ու հավատալ հաջողությանը։ 

🤍Ուսուցիչների թողած հետքը հաճախ չի երևում անմիջապես, բայց մնում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում։

Ուստի, շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց գիտելիքով, նվիրումով ու սրտի ջերմությամբ սերունդներ են կրթում։

#ուսուցչիտոն #ysmu #medical #education #teachers taken in Yerevan State Medical University by @ysmu_official
5
15 days ago
Download
🔸Գիտական խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստին ԵՊԲՀ միջազգային գործունեության հաշվետվության, վերլուծության և հեռանկարների մասին զեկուցեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը։

«Ձեզ ներկայացվող զեկուցման մեջ կատարված աշխատանքի հետ միասին կներկայացնենք նաև բարձրագույն կրթության դաշտում կրթական հարցերով զբաղվող կառույցների, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Բժշկական կրթության միջազգային ֆեդերացիայի և այլ միջազգային կենտրոնների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առաջիկա տասը տարիների կանխատեսումները և առաջարկվող այն գործիքակազմերը, որոնցով համալսարանները կարող են միջազգային կրթական շուկայում առաջատար դիրք զբաղեցնել»,- ասաց պրոռեկտորը՝ հավելելով, որ նման ուսումնասիրությունները նպաստում են կրթական ծրագրերի անխուսափելի փոփոխություններին և զարգացմանը, միջազգային ուսանողների քանակական աճի տեմպերին և նրանց փոփոխվող ուղղություններին, այդ գործընթացներում օտարերկրյա ուսանողների ներգրավմանը։

🌍 Լայն է ԵՊԲՀ-ում սովորող արտասահմանցի ուսանողների աշխարհագրությունը․ 34 երկիր։ 

#ysmu taken in Yerevan State Medical University by @ysmu_official
1
15 days ago
Download
📘Բժշկական համալսարանը՝ European Researchers’ Night Armenia-ի շրջանակում

Այս տարի Հայաստանում անցկացվեց համաեվրոպական European Researchers’ Night Armenia (ERNA) գիտակրթական նախաձեռնությունը, որի նպատակն էր նպաստել գիտության հանրայնացմանը, խթանել հանրության գիտական հետաքրքրասիրությունը և ստեղծել անմիջական հաղորդակցություն հետազոտողների ու հանրության միջև։
Այս կարևոր նախաձեռնության շրջանակում ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը, Սրտաբանության, Գաստրոէնտերոլոգիայի և Հեպատոլոգիայի ամբիոնները երկու օր շարունակ ներկայացված էին միջոցառմանը՝ մեկտեղելով գիտական համայնքի ներկայացուցիչներին, ուսանողներին և գիտությամբ հետաքրքրված տարբեր ոլորտների մասնագետների։

#ysmu #sience by @ysmu_official
0
15 days ago
Download
⚕️Առողջապահության համաշխարհային միտումները և Խորվաթիայի փորձը՝ ԵՊԲՀ-ում

⚕️Global Health Trends and Croatia’s Experience at YSMU

#health #trends #ysmu #medical by @ysmu_official
0
18 days ago
Download
Երևանյան սրտանոթային սիմպոզիում` բժշկական բուհում 🫀

Yerevan Cardiovascular Symposium at the Medical University

#hearthealth #ysmu #education #futuredoctor #cardiology by @ysmu_official
0
18 days ago
Download
🎓Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Լոս Անջելեսի մանկական առաջատար` Children’s Hospital Los Angeles (CHLA) հիվանդանոցի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

#ysmu #education by @ysmu_official
1
20 days ago
Download

Download All

Save the photos and videos currently loaded on this page.

0Photos
0Videos
Ready to download 0 / 0

Keep this tab open until your download is ready.

back to up