Instagram story viewer> @pro.peloton> Posts
73
followers
46
following
🚴 ProPeloton | Armenian Cycling Performance
🏁 Training. Racing. Winning.
📍Based in Yerevan
POSTS STORIES REELS TAGGED
Շարունակում ենք շարքը, լսելու՛
#հեծանվասպորտ #պրոպելոտոն #propeloton #cyclingsience by @pro.peloton
8
2 days ago
Download
Որտեղի՞ց են մկանները ստանում շարժման համար անհրաժեշտ էներգիան։ Եկեք պարզենք։

#պրոպելոտոն #հեծանվասպորտ #cyclingarmenia #propeloton #cyclingsience by @pro.peloton
4
3 days ago
Download
Tour of Armenia 2026-ը ավարտված է։ 🇦🇲🚴

Չորս օր՝ լի պայքարով, արագությամբ, վերելքներով ու ուժեղ մրցակցությամբ։ Հայաստանի ճանապարհներին հանդիպեցին տարբեր երկրներից ժամանած հեծանվորդներ՝ ստեղծելով իսկական միջազգային մրցավազքի մթնոլորտ։

Շնորհակալություն բոլոր մարզիկներին, թիմերին, կազմակերպիչներին և երկրպագուներին, ովքեր այս օրերը դարձրեցին հիշարժան։

Tour of Armenia 2026 — ավարտվեց մրցավազքը, բայց ճանապարհը շարունակվում է։ 🇦🇲

#TourOfArmenia #TourOfArmenia2026 #CyclingArmenia #Armenia #RoadCycling UCI by @pro.peloton
0
a month ago
Download
🇦🇲Հեծավահրապարակի առաջնությունից կադրեր  #պրոպելոտոն by @pro.peloton
0
4 months ago
Download
Հունիսի 11-14ը Երևանի հեծանվահրապարակում , չորս օր շարունակ Հայաստանի լավագույն հեծանվորդները կմրցեն երկրի չեմպիոնի կոչման համար՝ ցուցադրելով արագություն, մարտավարություն և կամքի ուժ։

Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և միասին վայելենք հեծանվային սպորտի ամենահետաքրքիր պայքարը։
#պրոպելոտոն by @pro.peloton
2
4 months ago
Download
some pics ❤️‍🔥 by @pro.peloton
1
5 months ago
Download
Մայիսի 23-24-ը Երևանի հեծանվահրապարակում կկայանա Երևանի բաց մրցաշարը։

🇦🇲🇬🇪🇮🇷 Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկները կմրցեն արագության, դիմացկունության ու հաղթանակի համար։

Սպասվում է թեժ պայքար, ուժեղ մրցակցություն և իսկական հեծանվային մթնոլորտ 💨

📍 Վայր՝ Երևանի հեծանվահրապարակ
📅 Ամսաթիվ՝ Մայիսի 23-24 by @pro.peloton
0
5 months ago
Download
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ🎉

Մաղթում ենք , որ 2026-ը լինի անվտանգ և հաղթանակներով լի։ 
Թող  յուրաքանչյուր մեկնարկ բերի նոր հաջողություն։ 🌟 

#պրոպելոտոն #propeloton by @pro.peloton
1
9 months ago
Download
💧 Ջուրն ու իզոտոնիկները՝ տարբեր, բայց նույնքան կարևոր

Հիդրատացիան հեծանվորդի ամենակարևոր գործոններից մեկն է։
Կատարողականությունը սկսում է նվազել դեռ այն ժամանակ, երբ մարմնի ջրի կորուստը հասնում է ընդամենը 1–2%։
Այսպիսի փոքր փոփոխությունը կարող է հանգեցնել
	•	սրտի բաբախի արագացման,
	•	ջերմակարգավորման խանգարման,
	•	մկանային ցավերի և նույնիսկ գլխապտույտի։

🧬 Ինչ է տեղի ունենում մարմնում

Երբ մենք քրտնում ենք, կորցնում ենք ոչ միայն ջուր, այլև էլեկտրոլիտներ՝ նատրիում, կալիում, մագնեզիում և քլորիդ։
Այս հանքանյութերը մասնակցում են նյարդային ազդակների փոխանցմանը և մկանային կծկմանը։

📊 Հետազոտությունները ցույց են տալիս, որ
միայն ջրով կորցրած հեղուկի փոխարինումը առանց էլեկտրոլիտների կարող է առաջացնել հիպոնատրիեմիա՝ արյան պլազմխյում նատրիումի մակարդակի ցածր քանակություն։

Սա է պատճառը, որ երկար կամ ինտենսիվ մարզումների ընթացքում միայն ջուրը բավարար չէ։

💦 Ջուրը՝ բնական հիմք է
Կարճ մարզումների (<60 րոպե) դեպքում մաքուր ջուրը լիովին բավարար է։
Այն օգնում է պահպանել մարմնի ջերմաստիճանը, արյան շրջանառությունը և թթվածնի մատակարարումը մկաններին։

Խորհուրդ.
	•	Մարզումից առաջ՝ 300–500մլ ջուր
	•	Յուրաքանչյուր 20–30 րոպեում՝ մոտ 150մլ
	•	Մարզումից հետո՝ կորցրած յուրաքանչյուր կգ քաշի դիմաց մոտ 1 լիտր ջուր

(American College of Sports Medicine, 2021)

⚡ Իզոտոնիկ ըմպելիքները՝ էներգիայի և հավասարակշռության պահապան են

Իզոտոնիկ ըմպելիքներում ածխաջրերի (շաքարների) և էլեկտրոլիտների կոնցենտրացիան մոտ է արյան պլազմային՝ մոտ 6–8% լուծույթ։
Դա նշանակում է, որ դրանք ներծծվում են արագ, առանց ստամոքսում ծանրություն առաջացնելու։

🔹 Ածխաջրերը (գլյուկոզա, մալթոդեքստրին) → արագ էներգիա
🔹 Նատրիումը → պահպանում է հեղուկը բջիջներում և կանխում ջրազրկումը
🔹 Կալիումը, մագնեզիումը → աջակցում են մկանային աշխատանքին

Հետազոտական փաստ․
2019-ի Journal of Applied Physiology-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարզման ընթացքում իզոտոնիկ լուծույթ օգտագործած հեծանվորդների կատարողականությունը միջինում 7–10% բարձր է եղել, քան միայն ջուր օգտագործածների մոտ։ 
#propeloton # հեծանվասպորտ #պրոպելոտոն by @pro.peloton
2
a year ago
Download
🇦🇲 Հայ մարզիկների հաջողությունները Օմսկի Գրան Պրիում

Սեպտեմբերի 16-19-ը կայացած Օմսկի Գրան Պրիում մեր հեծանվորդները գրանցեցին նշանակալի արդյունքներ․

🥇 Ալեն Միրզոյանը փայլուն ելույթ ունեցավ և առաջին տեղը գրավեց էլիմինեյշն մրցաձևում։

🥉 Արթուր Վարելջյանը նույնպես հաջող հանդես եկավ․ նա զբաղեցրեց
	•	3-րդ տեղը սկրեչում,
	•	3-րդ տեղը նաև էլիմինեյշնում։

👏 Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նոր հաջողություններ միջազգային մրցասպարեզում:  #պրոպելոտոն #հեծանվասպորտ by @pro.peloton
4
a year ago
Download
Ուղիղ Փարիզից 
վերջին էտապը

#պրոպելոտոն #tourdefrance2025 #հեծանվասպորտ by @pro.peloton
2
a year ago
Download
🇦🇲🚴‍♂️ Հայաստանը Եվրոպական պատանեկան օլիմպիական ֆեստիվալում

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հուլիսի 22-ից մեկնարկում է Եվրոպական օլիմպիական պատանեկան ֆեստիվալը (EYOF), որտեղ Հայաստանը հեծանվասպորտում կներկայացնի ՀՍՕՄՄ սան, ՀՀ հեծանվասպորտի հավաքականի անդամ՝ Էդուարդ Գրիգորյանը։

Մրցումային օրերը՝
📅 Հուլիսի 22 – Անջատ մեկնարկ՝ 10 կմ
📅 Հուլիսի 24 – Խմբային մրցաերթ՝ 60,84 կմ

Սա հրաշալի հնարավորություն է մեր պատանի մարզիկի համար ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում։
Մաղթում ենք ուժ, համառություն և հաջողություն, Էդուարդ ✊🏻🇦🇲

#պրոպելոտոն  #EYOF2025  #Հեծանվասպորտ by @pro.peloton
0
a year ago
Download

Download All

Save the photos and videos currently loaded on this page.

0Photos
0Videos
Ready to download 0 / 0

Keep this tab open until your download is ready.

back to up