Instagram story viewer> @pump_it_with_ani> Posts
18.2K
followers
402
following
🤰 Հղիների մարզումներ
🤱 Հետծննդաբերական վերականգնում
✨ Դիաստազ • կոնք • մեջք • շարժունակություն
👇 Անհատական & Online մարզումներ
POSTS STORIES REELS TAGGED
8 ամիս սպասել եմ փորիկս մեծանաա, որ էս վիդեոն նկարեմ🤗🤰 by @pump_it_with_ani
53
3 years ago
Download
Դիասթազը որովայնի ուղիղ մկանների տարանջատումն է:
Առաջանում է հղիության  հիմնականում 3 րդ եռամսյակում  որովայնի առաջնային պատի վրա ճնշման պատճառով:
Ծննդաբերությունից հետո բոլորն ունենում են դիասթազ, որը  12 ամսվա ընթացքում  շատ դեպքերում անցնում է ինքնուրույն:
Բայց  խորանիստ մկանների հետ ճիշտ աշխատելով  մենք կարող ենք օգնել  դիասթազի ավել արագ փակվելուն:
Ինչպես տեսաք  ես էլ ունեի դիասթազ, վերականգնողական վարժությունների շնորհիվ 2րդ և 3-րդ շաբաթներին բավական փակվել էր, իսկ 1ամիս հետո արդեն մոռացել էի դիասթազի մասին:
 Իսկ 3 ամիս հետո արդեն որովայնս հետ էր եկել իր նախկին տեսքին :

Մինչև դիասթազը չփակվի կամ չօգնենք որ փակվի,  որովայնի էսթետիկ տեսքը վերադարձնել  չենք կարող :
❌Դիասթազի ժամանակ պռես անել չի կարելի:

Եթե դու էլ ես ուզում հետ բերել որովայնիդ գեղեցիկ տեսքը, միացի՛ր իմ հետծննդաբերական վերականգնողական մարզումներին:

Մանրամասների համար զանգեք ⬇️ կամ 📩
091 54 45 54 by @pump_it_with_ani
78
3 years ago
Download
2023 թվականն էլ մոտեցավ իր ավարտին՝ իմ կյանքի ամենաուրիշ տարին🥹
Ամբողջ 9 ամիսներին աշխատել ու մարզվել եմ🙏
Ծննդաբերությունից հետո  ինձ թվում էր անհնարա  էս փորից ազատվելը:😣
Ինչպես բոլորը ես էլ դիասթազ ունեի բավական խորը: 
Ամեն հնարավորության դեպքում թեկուզ 5 րոպեով մարզվում էի:
Ինչ խոսք, հեշտ չէր, ինձ թվում էր հույս չկա, երբեմն հիասթափում էի:
Բայց ոնց տեսնում եք իմ համառությունը հաղթեց :🥳
Անհնար ոչինչ չկա, ուղղակի մեեծ  ցանկությունա պետք ու քայլեր այդ ուղղությամբ:
Կարևորը ՉՀԱՆՁՆՎԵԼ ՈՒ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ

Շնորհակալ եմ  եմ ձեզնից ուրաքանչյուրին լավ խոսքեր գրելու, ինձ հավատալու, դուխ տալու համար 🫶🏻
Իմ նպատակն է ոգեշնչել, մոտիվացնել և օգնել ձեզ ձեր ֆիթնեսի ճանապարհին🥰
Սիրով պատրաստ եմ ձեզ օգնելու  հեշտությամբ անցնել ուղին որը որ ես մեծ դժվարությամբ եմ անցել🫶🏻 by @pump_it_with_ani
22
3 years ago
Download
Իմ մասին հոգ տանելու ամենասիրած ձևը՝ մարզումն է 🤍 by @pump_it_with_ani
0
15 days ago
Download
«Բալիկ ունեմ, չեմ հասցնում մարզվել» 🥹

Իսկ եթե ասեմ՝ կարող ես գալ մարզման հենց բալիկիդ հետ։ 🤍

Իմ մոտ մայրիկներն անցնում են  հետծննդաբերական վերականգնում՝ առանց երեխային որևէ մեկի մոտ թողնելու։

Քո մարմինը նույնպես ուշադրության կարիք ունի։
Եվ դրա համար պարտադիր չէ սպասել «հարմար ժամանակի»։

Գալիս ես դու + բալիկդ, իսկ մնացածի մասին հոգում եմ ես😍 by @pump_it_with_ani
6
a month ago
Download
Ուզո՞ւմ ես  հարթ որովայն։ Սկսիր ոչ թե պռեսերից, այլ շնչառությունից։

Եթե շնչառության մեխանիկան խանգարված է, այն կարող է ազդել մարմնի տարբեր համակարգերի աշխատանքի վրա՝ դիաֆրագմայի , որովայնի պատի, կոնքի հատակի և կրծքավանդակի շարժունակության վրա։

Ճիշտ շնչառության դեպքում դիաֆրագման, կողերը և որովայնի պատը աշխատում են  համակարգված, իսկ արտաշնչելիս` որովայնի մկաններն  ակտիվանում են  և հավաքում որովայնը:
Իսկ դու երբևէ ուշադրություն դարձրե՞լ ես՝ ինչպես ես շնչում by @pump_it_with_ani
1
a month ago
Download
Ծննդաբերությունից հետո մարմնիդ պետք է ոչ թե պարզապես մարզում, այլ՝ ճիշտ վերականգնում 🤍

Եթե ուզում ես վերադառնալ մարզումներին անվտանգ ու ճիշտ ճանապարհով՝ ես կօգնեմ քեզ 🤍 by @pump_it_with_ani
3
a month ago
Download
Եթե ծննդաբերած մամա ես
Ու կապ չունի որ ծննդաբերությունից անցել է տարիներ
✔️Ունես ուռած , փքված որովայն
✔️Դիասթազ
✔️Անմիզապահություն 
✔️Փոքր կոնքում օրգանների իջեցում
✔️Երեխային անընդհատ գրկելով , կերակրելով կեցվածքդ փոխվել է ⬇️
Ու այս ամենի հետ մեկտեղ ժամանակ չունես մարզասրահ այցելելու ուրեմն  իմ օնլայն մարզումների ծրագիրը հենց քեզ համար է😍

Օնլայն մարզումները ծրագիրը այնպես  է կազմված,որ 
 օրական 20 րոպե մարզվելով 3 շաբաթ անց արդեն սկսում եք փոփոխությունները նկատել :
Կարող եք սկսել բնական ծննդաբերությունից 4-6 ժամ անց
Կեսարյան հատումից 24 ժամ անց:

Առաջին 3 ամիսներին աշխատելու ենք`
✔️կեցվածքի հետ
✔️կողերի հետ
✔️ավելացնելու ենք կոնքի հատակի մկանների ✔️զգայունությունը 
✔️ակտիվացնելու ենք որովայնի խորանիստ մկանները`ստեղծելով  կորսետ
✔️ազատվելու ենք այտուցներից, ցելյուլիտից
Ինչպես նաև աշխատելու ենք ✔️դիասթազի և ✔️օրգանների իջեցման հետ:

Ծրագրին կարող են միանալ ինչպես նոր այնպես տարիներ առաջ ծննդաբերած մամաները
Նաև նրանք ովքեր ունեն ⬇️

✔️դիասթազ
✔️փոքր կոնքում օրգանների իջեցում
 ✔️անմիզապահություն
✔️կոնքի հատակի թույլ մկաններ
✔️ուռած որովայն որից ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել
✔️ցավեր ողնաշարի գոտկային հատվածում 
 
#հետծննդաբերականվերականգնում #հետծննդաբ� by @pump_it_with_ani
25
2 months ago
Download
Մի շտապեք ծննդաբերությունից հետո  վերադառնալ մարզասրահ,ճիշտ վերականգնումը սկսվում է ոչ թե ուժային մարզումներից, ճիշտ ընտրված և աստիճանաբար ավելացվող վարժություններից:

Օգնեք օրգանիզմին ճիշտ և անվտանգ վարժություններով՝ աստիճանաբար վերականգնելով շնչառությունը, որովայնի և կոնքի հատակի աշխատանքը։

Ձեր մարմինը 9 ամիս մեծ աշխատանք է կատարել։ Ժամանակ տվեք ձեզ ու ձեր մարմնին վերականգնվել։ by @pump_it_with_ani
0
2 months ago
Download
Կորսետը կարող է ժամանակավորապես սեղմել որովայնը և տեսանելիորեն ավելի նեղ գոտկատեղ ստեղծել, բայց դա չի նշանակում, որ այն նիհարեցնում կամ վերականգնում է մարմինը։

Չափազանց սեղմող կորսետները կարող են լրացուցիչ ճնշում գործադրել ներքին օրգանների ու կոնքի հատակի վրա՝ հատկապես հետծննդաբերական շրջանում։ Եթե արդեն կան խնդիրներ, օրինակ՝ կոնքի օրգանների իջեցման,  անմիզապահության  կամ թութքի ախտանշաններ, դրանք կարող են ավելի արտահայտված դառնալ։

#հետծննդյանշրջան #դիասթազ #հետծննդաբերականվերականգնում ա#հետծննդաբերականկորսետներ #նիհարեցնողկորսետ by @pump_it_with_ani
0
2 months ago
Download
Երբ բալիկը ծնվում է, մենք առաջին հերթին մտածում ենք նրա մասին՝ ինչպես գրկել, ինչպես կերակրել, ինչպես խնամել… 🤍

Բայց շատ հաճախ մոռանում ենք մեր մասին։
Ոչ ոք չի ասում՝ ինչպես ճիշտ վեր կենալ պառկած դիրքից, ինչպես բարձրացնել բալիկին, ինչպես շարժվել և ինչից խուսափել, որպեսզի չվնասենք մեր մարմնին ու չխորացնենք դիաստազը։

Ծննդաբերությունից հետո բալիկի խնամքը կարևոր է, բայց մայրիկի վերականգնումը՝ ոչ պակաս կարևոր։
 
Հոգ տանելով նաև մեր մասին ՝ մենք  դառնում ենք ավելի ուժեղ, որն անհրաժեշտ է բալիկին խնամելու, անքուն գիշերները հաղթահարելու և մայրության  դժվար, բայց ամենագեղեցիկ ճանապարհը սիրով անցնելու համար։ 🤍

#հետծննդաբերականվերականգնում #հղիություն #դիասթազ #սիմֆիզիտ#մարզումներ by @pump_it_with_ani
25
2 months ago
Download
ՀԵՏԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՔԱՇԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՉԷ❗️

 Ծննդաբերած  ցանկացած կին , անկախ նրանից ավել կիլոգրամներ հավաքել է թե ոչ, վերականգնման կարիք ունի՝
🔹դիասթազ
🔹օրգանների տեղաշարժ
կոնքի դիրքի փոփոխություն
🔹մեջքի ցավեր 
🔹ողնաշարի հետ կապված խնդիրներ
🔹պրոտրուզիա,ճողվածք 
🔹թութք
🔹անմիզապահություն
🔹կոնքի հատակի թուլացած մկաններ
🔹սիմֆիզիտ
🔹մկանների լարվածություն
🔹այտուցներ.....

✅Հետծննդաբերական վերականգնում  անցնելով կվերականգնեք, կակտիվացնեք որովայնի թուլացած մկաները,կխուսափեք օրգանների իջեցումից, անմիզապահությունից, կազատվեք  գոտկային հատվածի ցավերից.... ու որպես բոնուս կստանանք գեղեցիկ որովայն

 Մանրամասների համար գրեք անձնական նամակ կամ զանգեք նշված հեռախոսահամարով 
📞091 544 554 by @pump_it_with_ani
0
3 months ago
Download

Download All

Save the photos and videos currently loaded on this page.

0Photos
0Videos
Ready to download 0 / 0

Keep this tab open until your download is ready.

back to up