Instagram story viewer> @spain.am> Posts
1.5K
followers
8
following
Consulado Honorario de España en Armenia
Հայաստանում Իսպանիայի Պատվավոր Հյուպատոսություն 🇪🇸🇦🇲
POSTS STORIES REELS TAGGED
Download All
🇪🇸 El 12 de octubre, con motivo de la Fiesta Nacional de España, la representación diplomática de España en Armenia organizó una recepción conmemorativa.

El acto comenzó con unas palabras de bienvenida a cargo de Fernando Girón, encargado de Negocios a. i. de la Embajada de España en Armenia, seguidas de un espectacular concierto de flamenco protagonizado por Rocío Garrido y su ensemble. 💃🎶

Al finalizar el concierto, los invitados disfrutaron de una degustación de gastronomía tradicional española, organizada por el restaurante español @ole.evn 🥘🇪🇸

Una velada especial dedicada a celebrar y compartir la riqueza cultural, musical y gastronómica de España en Armenia.

🇦🇲 Հոկտեմբերի 12-ին՝ Իսպանիայի ազգային տոնի առթիվ, Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը կազմակերպել էր տոնական ընդունելություն։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆերնանդո Խիրոնը, որին հաջորդեց Ռոսիո Գառիդոյի և նրա անսամբլի ֆլամենկոյի տպավորիչ համերգը։ 💃🎶

Համերգի ավարտից հետո հյուրերը վայելեցին իսպանական ավանդական ուտեստների հյուրասիրություն, որը կազմակերպել էր «Օլե» իսպանական ռեստորանը։ 🥘🇪🇸

Տոնական երեկոն ևս մեկ առիթ էր՝ ներկայացնելու Իսպանիայի հարուստ մշակույթը, երաժշտությունն ու խոհարարական ավանդույթները Հայաստանում։ taken in Aram Khachaturyan Concert Hall by @spain.am
6
2 days ago
Download
🇦🇲🇪🇸 Հոկտեմբերի 12-ին՝ Իսպանիայի ազգային տոնի առթիվ, Հայաստանում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Երևանի հեռուստաաշտարակը մեկ ժամ շարունակ լուսավորվեց Իսպանիայի ազգային դրոշի գույներով 🇪🇸🗼

🇪🇸🇦🇲 El 12 de octubre, con motivo de la Fiesta Nacional de España, y por iniciativa del Consulado Honorario del Reino de España en Armenia, la torre de televisión de Ereván se iluminó durante una hora con los colores de la bandera española 🇪🇸🗼

Thanks @yerevantvtower 
Thanks @mfa_of_armenia taken in Yerevan, Armenia by @spain.am
26
3 days ago
Download
🇪🇸 Շնորհավոր Իսպանիայի ազգային տոնը։

Հայաստանում Իսպանիայի Պատվավոր հյուպատոսությունը ջերմորեն շնորհավորում է բոլոր իսպանացիներին՝ Իսպանիայի ազգային տոնի առթիվ, մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց։

🇦🇲🤝🇪🇸

🇪🇸 ¡Feliz Fiesta Nacional de España!

El Consulado Honorario de España en Armenia felicita cordialmente a todos los españoles con motivo de la Fiesta Nacional de España deseándoles paz, bienestar y progreso continuo. by @spain.am
0
4 days ago
Download
Սեպտեմբերի 23-ին իսպանական Glovo ընկերությունը Հայաստանում նշեց իր գործունեության 5-ամյակը։

Միջոցառմանը ներկա էին ընկերության գործընկերներն ու հրավիրված հյուրերը։ Նրանց թվում էր նաև Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Աշոտ Փարսյանը, ով Հայաստանում միակ իսպանական «Օլե» ռեստորանի հիմնադիրն է և Glovo-ի գործընկերը։

Հանդիպման ընթացքում Glovo-ի ներկայացուցիչներ Հենրի Հեբրարդի (կոմերցիոն գործունեության, արագ առևտրի և բրենդային գովազդի տնօրեն) և Լուիս Մարտինեսի (բրենդային գովազդի տարածաշրջանային ղեկավար) հետ քննարկվեցին հետագա համագործակցության ակտիվացման և նոր համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։

Շնորհավորում ենք Glovo-ի թիմին Հայաստանում գործունեության 5-ամյակի կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ ու արդյունավետ համագործակցություն։ 🇪🇸🤝🇦🇲

🇪🇸 Español

El 23 de septiembre, la empresa española Glovo celebró su 5º aniversario de actividad en Armenia.

Al evento asistieron socios y colaboradores de la compañía, entre ellos Ashot Parsyan, Cónsul Honorario de España en Armenia, fundador de «Olé», el único restaurante español del país, y socio de Glovo.

Durante el encuentro se mantuvieron conversaciones con Henri Hebrard, Director Comercial, de Comercio Rápido y Publicidad de Marcas, y Luis Martinez, Responsable Regional de Publicidad de Marcas, con el objetivo de impulsar la colaboración futura y explorar nuevas iniciativas conjuntas.

Felicitamos al equipo de Glovo por sus cinco años de actividad en Armenia y les deseamos muchos más éxitos y una cooperación cada vez más fructífera. 🇪🇸🤝🇦🇲 taken in Yerevan, Armenia by @spain.am
0
22 days ago
Download
🇦🇲🇪🇸 Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, @uwcdilijan-ը հյուրընկալել էր Հայաստանում Իսպանիայի  պատվավոր հյուպատոսության ներկայացուցիչներին։

Այդ օրը նշվում էր նաև UWC դպրոցի օրը, որի շրջանակում կազմակերպվել էր հատուկ միջոցառում՝ միավորելով դպրոցի բազմազգ համայնքն ու տարբեր մշակույթները։

Այցի ընթացքում հնարավորություն ունեցանք ծանոթանալու դպրոցի կառուցվածքին, կրթական միջավայրին ու միջազգային համայնքին, ինչպես նաև մասնակցելու կազմակերպված միջոցառմանը։

Հատկապես հաճելի էր տեսնել իսպանացի ուսանողներին, որոնք ներկայացել էին ազգային հագուստով և հյուրերի համար պատրաստել իսպանական ավանդական կրոկետներ։ 🇪🇸🥘

Շնորհակալություն UWC Dilijan-ի ողջ անձնակազմին ջերմ ընդունելության, հյուրընկալության և հիանալի օրվա համար։ 🤝

🇦🇲🇪🇸 El 21 de septiembre, Día de la Independencia de la República de Armenia, UWC Dilijan recibió a representantes del Consulado Honorario de España en Armenia.

Ese mismo día se celebraba también el Día de UWC, con un evento especial que reunió a la comunidad multicultural del colegio y permitió compartir las diferentes culturas representadas en él.

Durante la visita tuvimos la oportunidad de conocer de cerca la estructura del colegio, su entorno educativo y su comunidad internacional, así como de participar en el evento organizado para la ocasión.

Fue especialmente agradable ver a los estudiantes españoles, que participaron vestidos con trajes tradicionales y prepararon croquetas españolas para los invitados. 🇪🇸🥘

Nuestro sincero agradecimiento a todo el equipo de UWC Dilijan por la cálida acogida, la hospitalidad y por regalarnos un día magnífico. 🤝 taken in UWC Dilijan by @spain.am
2
23 days ago
Download
🇦🇲 Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։

Իսպանիայի պատվավոր հյուպատոսությունը ջերմորեն շնորհավորում է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։

Այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն։

🇪🇸🇦🇲 ¡Feliz Día de la Independencia de la República de Armenia!

El Consulado Honorario de España felicita cordialmente al pueblo armenio con motivo del 35.º aniversario de su Independencia.

En esta fecha tan especial, trasladamos nuestros mejores deseos de paz, prosperidad y bienestar a Armenia y a todos sus ciudadanos. by @spain.am
1
25 days ago
Download
🇪🇸 ՈՐՔԱ՞Ն ԼԱՎ ԳԻՏԵՍ ԻՍՊԱՆԻԱՆ 👀

1. 🏛️ Ո՞ր քաղաքն է եղել Իսպանիայի մայրաքաղաքը մինչև Մադրիդը։
A) Տոլեդո
B) Վալենսիա
C) Սարագոսա

2. 💃 Իսպանիայի ո՞ր տարածաշրջանից է ծագում ֆլամենկոն։
A) Գալիսիա
B) Անդալուսիա
C) Կատալոնիա

3. 🏔️ Ո՞րն է Իսպանիայի ամենաբարձր լեռը։
A) Մուլասեն
B) Տեյդե
C) Անետո

4. 🗣️ Ո՞ր լեզուն, բացի իսպաներենից, պաշտոնական կարգավիճակ ունի Կատալոնիայում։
A) Կատալոներեն
B) Բասկերեն
C) Գալիսիերեն

5. 🌊 Ո՞ր օվկիանոսն է գտնվում Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։
A) Հնդկական օվկիանոս
B) Ատլանտյան օվկիանոս
C) Խաղաղ օվկիանոս

6. 🏰 Ո՞ր քաղաքն է հայտնի իր Ալկասար պալատով։
A) Սևիլիա
B) Բարսելոնա
C) Բիլբաո

7. 🏗️ Ո՞ր ճարտարապետն է նախագծել Սագրադա Ֆամիլիան։
A) Պաբլո Պիկասո
B) Անտոնի Գաուդի
C) Սալվադոր Դալի

👇 Քանի՞ հարցի ճիշտ պատասխանեցիր։ 🇪🇸 by @spain.am
3
a month ago
Download
Մեկ անձ կարող է միաժամանակ լինել երկու տարբեր երկրների հյուպատոս։ Կարևորն այն է, որ շահերի բախում չլինի, և ընդունող երկիրը դրա վերաբերյալ առարկություն չունենա։

#Guatemala 🇬🇹 
#España 🇪🇸 by @spain.am
3
2 months ago
Download
Կհամարձակվեի՞ք մասնակցել։ ¿Te atreverías a participar?🍅

Այսօր Բունյոլը կարմիր գույն է ստանում։ 🇪🇸
Օգոստոսի յուրաքանչյուր վերջին չորեքշաբթի օրը հազարավոր մարդիկ հավաքվում են Իսպանիայի ամենայուրօրինակ տոներից մեկի՝ «Լա Տոմատինայի» շրջանակում միմյանց վրա լոլիկներ նետելու համար։ Լոլիկներով «ճակատամարտը» տևում է ընդամենը մեկ ժամ, սակայն այդ ընթացքում քաղաքը, նրա փողոցներն ու մասնակիցները ամբողջությամբ ծածկվում են կարմիրով։

Hoy, Buñol se tiñe de rojo. 🍅🇪🇸
Cada último miércoles de agosto, miles de personas se reúnen para lanzarse tomates en una de las fiestas más singulares de España. La batalla dura solo una hora, pero deja una ciudad, sus calles y sus participantes completamente cubiertos de rojo. by @spain.am
0
2 months ago
Download
Հյուպատոսը և պատվավոր հյուպատոսը շատ տարբեր հասկացություններ են։

Իսկ գիտե՞ք՝ որն է նրանց հիմնական տարբերությունը և ինչ գործառույթներ է իրականացնում յուրաքանչյուրը։ taken in Yerevan, Armenia by @spain.am
2
2 months ago
Download
🤔 Եթե հնարավորություն ունենայիր ապրելու Իսպանիայի ցանկացած քաղաքում, ո՞րը կընտրեիր։ 🇪🇸

Իսպանիայի յուրաքանչյուր քաղաք ունի իր յուրահատուկ պատմությունն ու մշակույթը։

🏙️ Մադրիդը՝ երկրի սիրտը, գրավում է իր հարուստ մշակույթով, հայտնի թանգարաններով, պատմական վայրերով և աշխույժ քաղաքային կյանքով։

🌊 Բարսելոնան՝ ստեղծագործության և արվեստի քաղաքը, հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ, Գաուդիի ժառանգությամբ և Միջերկրական ծովով։

☀️ Վալենսիան համատեղում է արևը, ծովը, ավանդական պաեյան և ավելի հանգիստ կյանքի ռիթմը։

💃 Սևիլիան ներկայացնում է Անդալուզիայի իսկական ոգին՝ իր ֆլամենկոյով, ավանդույթներով, պատմությամբ և ջերմ մթնոլորտով։

🏖️ Մալագան հայտնի է իր արևոտ կլիմայով, գեղեցիկ լողափերով, Պիկասոյի ծննդավայր լինելու փաստով և Միջերկրական հանգիստ ապրելակերպով։

🌉 Սարագոսան պատմության ու ժամանակակից կյանքի հետաքրքիր համադրություն է՝ տպավորիչ ճարտարապետությամբ և Իսպանիայի կարևոր մշակութային ժառանգությամբ։

🌿 Բիլբաոն առանձնանում է իր յուրահատուկ բասկյան մշակույթով, ժամանակակից արվեստով և հայտնի Գուգենհայմ թանգարանով։

⛵ Ալիկանտեն գրավում է իր ծովափնյա մթնոլորտով, մեղմ կլիմայով, արմավենիներով և տարվա մեծ մասում արևոտ եղանակով։ by @spain.am
11
2 months ago
Download
🇦🇲 2026 թվականի օգոստոսի 12-ին Իսպանիայում տեղի ունեցավ Արեգակի ամբողջական խավարում՝ առաջինը Պիրենեյան թերակղզում ավելի քան մեկ դար անց։ Վերջին անգամ նման երևույթ այստեղ դիտվել էր 1912 թվականին։

Խավարման ամբողջական գոտին Իսպանիան անցավ արևմուտքից արևելք՝ ընդգրկելով, մասնավորապես, Օվիեդոն, Լեոնը, Բիլբաոն, Սարագոսան և Վալենսիան, հասնելով մինչև Պալմա դե Մալյորկա։

Իսպանիայում խավարման ամբողջական փուլը համընկավ մայրամուտի հետ, քանի որ այդ պահին Արեգակը գտնվում էր հորիզոնին շատ մոտ։

✨ Առաջիկա երկու տարիներին Իսպանիայում ևս երկու խավարում կդիտվի․ 2027 թվականի օգոստոսի 2-ին Իսպանիայում կրկին հնարավոր կլինի դիտել Արեգակի ամբողջական խավարում, իսկ 2028 թվականի հունվարի 26-ին՝ օղակաձև խավարում։ Այս երեք երևույթները միասին կազմում են 2026–2028 թվականների «Իբերիական խավարումների եռյակը»։

🇪🇸 El 12 de agosto de 2026 tuvo lugar en España un eclipse solar total, el primero visible en la península ibérica en más de un siglo. La última vez que se pudo observar un fenómeno de este tipo en la zona fue en 1912.

La franja de totalidad atravesó España de oeste a este, pasando, entre otras ciudades, por Oviedo, León, Bilbao, Zaragoza y Valencia, y llegando hasta Palma de Mallorca.

En España, la fase de totalidad del eclipse coincidió con la puesta de sol, ya que en ese momento el Sol se encontraba muy cerca del horizonte.

✨ Durante los próximos dos años, España será escenario de otros dos eclipses: el 2 de agosto de 2027 se podrá volver a observar un eclipse solar total, mientras que el 26 de enero de 2028 tendrá lugar un eclipse solar anular. Estos tres fenómenos forman conjuntamente el llamado «trío de eclipses ibéricos» de 2026-2028. by @spain.am
1
2 months ago
Download
×

Download all media on this page

Photos Videos
back to up