Instagram story viewer> @ai.ccraze> Tagged
POSTS STORIES REELS TAGGED
Երբ դեռ 3–4 տարեկանից ստիպված ես լինում զինվորիկ դառնալ, որովհետև մանկությունդ քեզ չի տվել պարզապես երեխա լինելու հնարավորությունը…
Երբ սովորում ես չլացել, որովհետև քեզ մխիթարող չկա։ Լինել ուժեղ, որովհետև քեզ պաշտպանող չկա։ Ինքդ քեզ հույս տալ, որովհետև կողքիդ չկա մեկը, ով կասի՝ «Մի՛ վախեցիր, ես այստեղ եմ»։

Դու մեծանում ես՝ կարծելով, թե ուժեղ լինելը քո բնավորությունն է, մինչդեռ իրականում դա քո գոյատևման ձևն էր։

Եվ ամենացավալին այն է, որ տարիներ անց, երբ պատերազմն արդեն ավարտվել է, քո ներսի փոքրիկ զինվորիկը դեռ շարունակում է հերթապահել։
Որովհետև ոչ ոք նրան չի ասել, որ այլևս կարելի է վայր դնել զենքը, հանգստանալ, վստահել, թուլանալ և պարզապես ապրել։

Երբեմն ապաքինումը ոչ թե ավելի ուժեղ դառնալն է, այլ վերջապես հասկանալը, որ այլևս պարտավոր չես ամեն օր կռվել։ ❤
20
Կյանքում ոչ բոլոր փակ դռներն է պետք բացել։

Երբեմն մենք չափազանց երկար ենք կանգնում մի դռան առաջ՝ թակում, սպասում, փորձում ապացուցել, պայքարում, համոզում ինքներս մեզ, որ եթե մի փոքր էլ համբերենք, մի փոքր էլ ջանք գործադրենք, այն անպայման կբացվի։

Բայց գուցե իմաստությունը հենց այն պահին է սկսվում, երբ հասկանում ենք՝ ամեն փակ դուռ չէ, որ մեր համառությունն է պահանջում։ Որոշները պարզապես ցույց են տալիս, որ այդ ճանապարհը մերը չէ։

Իսկ ճիշտ դռները հաճախ շատ ավելի լուռ են բացվում։ Առանց պայքարի, առանց ինքներս մեզ կորցնելու, առանց անընդհատ ապացուցելու, որ արժանի ենք ներս մտնելու։

Մնում է միայն այնքան խաղաղ լինել ներսում, որ կարողանանք նկատել դրանք։

Չվախենալ փակված դռներից։
Չկառչել նրանից, ինչ այլևս չի բացվում։
Եվ վստահել այնքան, որ կարողանաս տեսնել այն հնարավորությունները, որոնք գալիս են ոչ թե քո ծրագրով, այլ ճիշտ ժամանակին։

Ճիշտ դռները միշտ էլ ինչ-որ տեղ բաց են։
26
Անակնկալ իմ փոքրիկ հետևորդների համար 🥳🥳։
Ձեզ եմ ներկայացնում «Լուսիի հետ» նախագծի հիմնական երգն և տեսահոլովակը ❤️:
Ամբողջական տարբերակը իմ յութուբյան ալիքում, կսպասեմ ձեր արձագանքներին 🥰։

🎵 Երգի բառեր՝ Լուսի Պողոսյան
🎤 Վոկալ՝ @tamara_khublaryan 
🎬 Տեսահոլովակ՝ @ai.ccraze
32
Մենք միշտ չէ, որ կարող ենք ընտրել, թե ինչ անառողջ ծրագրեր ու մոտեցումներ ենք ժառանգում, բայց մենք միշտ կարող ենք ընտրել, թե ինչ ենք փոխանցում մեր երեխաներին ♥️

Սերնդե սերունդ մեր ընտանիքում փոխանցվել են ծանր, ցավոտ, անլռելի վերքեր ու հազարավոր չասված խոսքեր։ Շղթան կոտրել հնարավոր դարձավ հոգեբանի մոտ տարիների թերապիայի շնորհիվ… և վերջապես կարող եմ ասել, որ սցենարը ՓՈՓՈԽՎԱԾ Է ✅

Դուք էլ դարձեք ձեր ընտանիքի առողջ սցենար ստեղծողը 😘
233
Շատ քիչ բան կարող է ինձ ստիպել լաց լինել… Երբ ստացա @ai.ccraze -ի պատրաստած այս վիդեոն ինձնից անկախ սկսեցի լաց լինել… հասկացա, թե ինչքան թշվառ եմ զգացել ինձ մանկության տարիներին ու ինչքան շատ կարիք ունեի, որ գոնե մեկ մեկ գրկեին կամ սիրով նայեին…
244
Հոլովակի երկրորդ մասը ստեղծված է @ai.ccraze -ի կողմից։ 

Էլ ո՞վ է ինձ նման 🥰։
45
back to up