Instagram story viewer> @mesrop___> Tagged
POSTS STORIES REELS TAGGED
@shem.collective 🚀 10.10.26 .
11
Ռամբալկօշէ Դիլիջանը առաջին անգամ բացում է դռները հոկտեմբերի 4-ին։ Մենք հրավիրում ենք բոլորին գալ Ռամբալկօշէ այն հարցով, թե ինչպես է տունը վերածվում թանգարանի, և ինչ դեր ունեն մարդիկ այդ կայացման մեջ։ Իսկ մենք կփորձենք տարբեր ձևաչափերով պատասխանել այդ հարցին հաջորդող ամիսներին ու տարիներին։

Ինչպես միշտ, այս հավաքույթն էլ կսկենք այգում նախաճաշից, որի ժամանակ առաջին անգամ կհամտեսենք թանգարանում ներկառուցված թոնրի թարմ լավաշը։ Ռամբալկօշէի փուռը մոտ ժամանակներում կգործի հանրային միջոցառումների ժամանակ, իսկ հետո կաշխատի ամենօրյա՝ Դիլիջանին թարմ լավաշով ապահովելով։ Մինչդեռ բացմանը մենք կապահովենք բոլորին լավ երաժշտությամբ 11:00-ից մինչև կեսգիշեր, 12 արտիստների հետ միասին։ 

Կբացենք նաև Դիլիջանի համայնքային կենտրոնի «Դիլիջանի արխիվ» ծրագրից ընտրված լուսանկարների ցուցադրությունը՝ անդրադառնալով քաղաքի պատմությանը, առօրյային և համայնքային հիշողությանը։ 

Օրվա ողջ ընթացքում գինիներով մեզ կապահովի Lusarev Wines-ը՝ հայկական գինու յուրահատուկ շեշտադրումներով։ 

Դիլիջանում Ռամբալկօշէի գլխավոր գործընկերն է Green Rock Management Group-ը։

Հասցե՝ Գետափնյա 102 կամ Ռամբալկօշէ Դիլիջան
Մուտքն ազատ է։

RX
14
back to up