Instagram story viewer> @nare__h> Tagged
1.1K
followers
1639
following
~because everything about which you keep silence, is yours..~ 🤍
my poetry page: @tristani_
POSTS STORIES REELS TAGGED
առաջին ծափերն իմ պոեզիային👏🏻✍🏻
25
Առավոտվա արևաշող սրճարանում մտքերս հասցեատեր են փնտրում,
Զարմանում եմ, որ դու չես:
Շուրջը լսվող զրույցները գինու մասին են,
Մենք գինի չխմեցինք..
Սպիտակ գինին հաղթում է պայքարում,
Սպիտակ վարդերը՝ նշան բաժանման..
Դե բաժանումն էլ երևի խաղաղություն է,
Խաղաղվի’ր, հոգի’ս։։։

Cinematographer: @mikayelmaysuryan
16
ՔԵԶ ՀԵՏ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ 🤍

Նամակս գրում եմ երկար ճանապարհի մտորումներից՝ ճերմակ ամպերին նայելուց ծնված..

Քեզ հետ ամեն ինչ լավ կլինի ~

Դու կցնծաս ու կպարես,
անկեղծ կծիծաղես
նորից..

Ամենասիրուն գույները կներկեն երեսդ ու հոգիդ վեհագույն,
Ես քեզ խոստանում եմ՝
քեզ հետ ամեն ինչ լավ կլինի..

Մեղքի զգացումը ապրելու համար կլքի քեզ,
Քեզ կսիրեն՝
անկեղծ ու մինչև վերջ,

Սերը, կիսատ չեն թողնի սերը,
ու քեզ հետ ամեն ինչ լավ կլինի ~

Cinematographer: @mikayelmaysuryan
25
back to up