Instagram story viewer> @ipbyerevan> Posts
3.8K
followers
9
following
Sixth International Print Biennale, Yerevan 2027
June 11 - December 11
POSTS STORIES REELS TAGGED
Download All
🇦🇲 🇮🇷 🎯Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն ներկայացնում է Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի միջազգային ժյուրիի անդամ Բահման Բորոջենիին (Bahman Borojeni)։

Բահման Բորոջենին (Bahman Borojeni) իրանցի նկարիչ է, ծնվել է 1942 թվականին։ Նա համարվում է իրանական գեղանկարչությունը միջազգային արվեստային դաշտում ներկայացնելու առաջամարտիկներից մեկը։ Բորոջենին սովորել է Թեհրանի Արվեստի համալսարանում, իսկ դեռ ուսանողական տարիներին արժանացել է Թեհրանի 1964 թվականի Բիենալեի փորագրանկարչության առաջին մրցանակին։

1970–1990 թվականներին դասավանդել է գեղանկարչություն Թեհրանի Արվեստի համալսարանում՝ այդ ընթացքում նշանակալի ներդրում ունենալով Իրանում ժամանակակից գեղանկարչության զարգացման և արվեստագետների կրթության գործում։ 1990 թվականից բնակվում է Փարիզում և իր ստեղծագործական գործունեությունը շարունակում է Մոնմարտրի իր արվեստանոցում։

Բահման Բորոջենիի ստեղծագործությունները ցուցադրվել են Իրանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Նրա աշխատանքները ներառված են մի շարք հանրային և մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում։

Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն մեծ պատիվ է համարում Բահման Բորոջենիին միջազգային ժյուրիի կազմում ողջունելը՝ նրա երկարամյա ստեղծագործական փորձի և միջազգային արվեստային դաշտում ունեցած նշանակալի ներդրման համար։

Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի Կազմկոմիտե by @ipbyerevan
28
9 days ago
Download
🇦🇲 🌎 🎯 Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն ներկայացնում է Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի մրցութային ցուցահանդեսի համար ընտրված արվեստագետների ցանկը։

Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ին գրանցվել է 59 երկրից 489 արվեստագետ,  1,220 փորագրանկար։

Միջազգային ժյուրիի կողմից՝ Երևանում ներկայացվող մրցութային ցուցահանդեսի համար ընտրվել է 50 երկրի  251 արվեստագետ, 455 գեղարվեստական տպագրության թերթ։ 

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն ընտրված արվեստագետներին անհատապես կտեղեկացնի էլեկտրոնային փոստով ընտրված աշխատանքների և վերջիններիս բնօրինակների ուղարկման վերաբերյալ։

Խնդրում ենք մինչ ծանուցումը որևէ քայլ  չձեռնարկել աշխատանքները ուարկելու ուղղությամբ։ 

Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի Կազմկոմիտեն սրտանց շնորհավորում է բոլոր ընտրված արվեստագետներին և շնորհակալություն է հայտնում բոլոր գրանցված արվեստագետներին Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեին վստահության և կայացման համար։ 

Սիրով կսպասենք Ձեր հայտերին Գեղարվեստական տպագրության Յոթերորդ միջազգային Բիենալե, Երևան 2029-ին։ 

Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի Կազմկոմիտե by @ipbyerevan
24
a month ago
Download
🇦🇲 🇲🇰 🎯 Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն ներկայացնում է Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի միջազգային ժյուրիի անդամ Կոռնելյա Կոնեսկային (Kornelija Koneska)։

Կոռնելյա Կոնեսկան (Kornelija Koneska) մշակույթի կառավարման ոլորտի մասնագետ և համադրող է՝ ավելի քան 25 տարվա փորձով միջազգային տեսողական արվեստի ոլորտում։ Նա ներկայումս Սկոպյեում գործող ՕՍՏԵՆ ԱՐՏ Սկոպյե (OSTEN ART Skopje)-ի գլխավոր գործադիր տնօրենն ու գեղարվեստական տնօրենն է, ինչպես նաև Տեսողական արվեստների համաշխարհային ասոցիացիայի (World Association of Visual Arts — WAVA) գործադիր տնօրենը։

Կոռնելյա Կոնեսկան (Kornelija Koneska) ունի հարուստ փորձ համադրության, միջազգային արվեստային միջոցառումների կառավարման և արվեստի հրատարակչության ոլորտներում։ Նա ավելի քան 50 կատալոգների և հրատարակությունների գլխավոր խմբագիր է եղել, ինչպես նաև ներգրավված է միջազգային արվեստային հեղինակավոր կառույցների խորհրդատվական խորհուրդներում և հանձնաժողովներում, այդ թվում՝ Ֆլորենցիայի Բիենալեում (Florence Biennial) և Արտ Թեսալոնիկիում (Art Thessaloniki)։

Նրա գործունեության կարևոր ուղղություններից են միջազգային համագործակցությունների զարգացումը, միջմշակութային երկխոսությունը և ժամանակակից տեսողական արվեստի միջազգային առաջխաղացումը� by @ipbyerevan
1
a month ago
Download
🇦🇲 🇫🇷 🎯 Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն ներկայացնում է Աստրիդ դը Լա Ֆորեստին՝ Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի միջազգային ժյուրիի անդամ։

Աստրիդ դը Լա Ֆորեստը ֆրանսիացի արվեստագետ է, որի ստեղծագործական պրակտիկան կենտրոնացած է կենդանի աշխարհի և բնության վրա՝ միավորելով գեղարվեստական տպագրության, մոնոտիպի և գեղանկարչության հնարավորությունները։ Նրա աշխատանքների հիմնական թեմաներն են ծառերը, կենդանիները և բնապատկերները։

Արվեստագետն առավելապես հայտնի է «կարբորունդային տպագրության» (Carborundum printmaking) տեխնիկայի կիրառմամբ՝ տպագրությանը մոտենալով գեղանկարչությանը բնորոշ ազատությամբ և ինքնաբուխությամբ։
2018 թվականին Աստրիդ դը Լա Ֆորեստը դարձավ Գեղարվեստի ակադեմիայի (Académie des Beaux-Arts) առաջին կին գրաֆիկ-տպագրիչ անդամը, իսկ 2022 թվականին ստանձնեց ակադեմիայի նախագահի պաշտոնը։ 2023 թվականին նրա աշխատանքներին նվիրված խոշոր հետահայաց ցուցահանդես է ներկայացվել Շվեյցարիայի Վևե քաղաքի Ժանիշ թանգարանում (Musée Jenisch)։

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեի համար մեծ պատիվ է ժյուրիի կազմում ողջունել Աստրիդ դը Լա Ֆորեստի հարուստ գեղարվեստական փորձը և ժամանակակից գեղարվեստական տպագրության ոլորտում ո� by @ipbyerevan
1
a month ago
Download
🇦🇲 🇨🇭 🎯 Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն ներկայացնում է Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի միջազգային ժյուրիի անդամ Կարդո Կոստային։
Կարդո Կոստան համադրող է և մուլտիդիսցիպլինար վիզուալ և փորձարարական արվեստագետ, որի ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է փայտափորագրությունը, գեղանկարչությունը, քանդակը, գծանկարը, ինստալացիան, պերֆորմանսը և թվային արվեստը։ Նրա արվեստի կարևոր ուղղություններից է փայտափորագրությունը, իսկ բազմաբնույթ ստեղծագործական և համադրական նախագծերը ներառում են սոցիալական, բնապահպանական, էկոլոգիական և հումանիտար թեմաներ։
Կոստան Շվեյցարիայի Գրենխենի Տրիենալեի 22-րդ և 24-րդ հրատարակությունների համադրողն է, ինչպես նաև Շվեյցարիայի Բիլ-Բիեն քաղաքի Լենդ-Արթ Բիլ-Բիեն (Land Art Biel-Bienne) նախագծի գեղարվեստական տնօրենը։ 
Իր գործունեության ընթացքում Կոստան իրականացրել է բազմաթիվ միջազգային և համագործակցային արվեստային նախագծեր՝ Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի և այլ տարածաշրջանների տարբեր երկրներում՝ մշտապես կարևորելով արվեստի տարբեր ձևերի, միջավայրերի և համայնքների միջև երկխոսությունը։
Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեի համար մեծ պատիվ է Գեղարվեստական տպագրության by @ipbyerevan
1
a month ago
Download
🇦🇲 🌎 🎯 Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն ներկայացնում է Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի միջազգային ժյուրիի անդամ Նևենկա Շիվավեցին (Nevenka Šivavec)։
Նևենկա Շիվավեցն համադրող, գրող և խմբագիր է, ով 2011 թվականից ղեկավարում է Լյուբլյանայի Գրաֆիկական արվեստների միջազգային կենտրոնը (MGLC)։ Նրա ղեկավարությամբ MGLC-ն դարձել է Եվրոպայի առաջատար հաստատություններից մեկը, որը մասնագիտացած է գեղարվեստական տպագրության և գրաֆիկական արվեստների ոլորտում։ Կենտրոնն ունի գեղարվեստական տպագրության միջազգային ընդգրկուն հավաքածու և կազմակերպում է Լյուբլյանայի Գրաֆիկական արվեստների բիենալեն՝ աշխարհում ամենահին և ամենահայտնի գեղարվեստական տպագրության բիենալեներից մեկը։
MGLC-ում իր գործունեությանը զուգահեռ՝ Շիվավեցն հանդիսանում է Գրաֆիկական արվեստների միջազգային բիենալեների ասոցիացիայի (IBA) Գործադիր խորհրդի անդամ, ինչպես նաև եղել է Լյուբլյանայի Գրաֆիկական արվեստների 32-րդ և 34-րդ բիենալեների գեղարվեստական տնօրենը։
Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեի համար մեծ պատիվ է Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի ժյուրիի կազմում ողջունել Նևենկա Շիվավեցի մասնագիտական հարուստ փորձը, ա by @ipbyerevan
1
a month ago
Download
🌎 🎯Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն ներկայացնում է Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի միջազգային ժյուրիի նախագահին՝ Բեյրութի Գեղարվեստական տպագրության արվեստանոցի ղեկավար Տարեկ Մուրադին (Tarek Mourad)։

Թարեք Մուրադը բրազիլա-լիբանանցի արվեստագետ է։ Նրա ստեղծագործական գործունեության առանցքում գեղարվեստական տպագրությունն է, անալոգային լուսանկարչությունը և այլընտրանքային լուսանկարչական տեխնիկաները։

Մուրադն իր աշխատանքներում անդրադառնում է հասարակության սոցիալական և համակարգային խնդիրներին՝ միաժամանակ ուսումնասիրելով մարդու, տարածության և ժամանակի միջև առկա բարդ ու շարունակաբար փոփոխվող հարաբերությունները։

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ Թարեք Մուրադը ղեկավարում է Բեյրութի Գեղարվեստական տպագրության արվեստանոցը (Beirut Printmaking Studio) և դասավանդում գրաֆիկական դիզայն և արվեստի հիմունքներ Լիբանանի միջազգային համալսարանում (LIU)։

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեի համար մեծ պատիվ է ողջունել Լիբանանում ապրող և ստեղծագործող փորձառու արվեստագետի մասնագիտական հմտություններն ու տեսլականը՝ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի ժյուրիի նախագահի կարգավիճա� by @ipbyerevan
10
a month ago
Download
🇦🇲 🌎 🎯 Հարգելի արվեստագետներ,

Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի հայտերի ընդունման փուլն ավարտվեց ս.թ. օգոստոսի 15-ին։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր արվեստագետներին՝ գրանցման, մասնակցության և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։
Այս տարի ևս Բիենալեն համախմբեց տարբեր երկրներից բազմաթիվ արվեստագետների՝ ներկայացնելով գեղարվեստական տպագրության ժամանակակից բազմազանությունն ու հնարավորությունները։ 

Մեր միջազգային ժյուրիի անդամները առաջիկայում կանցնեն ներկայացված աշխատանքների գնահատման և քննարկման փուլին։

Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի մրցութային ցուցադրությունում ընտրված արվեստագետների և աշխատանքների ցանկը կհայտարարվի 2026 թվականի սեպտեմբերի 5-ին։

2017 թվականից Երևանում իրականացվող Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալեն այսօր արդեն ձևավորել է միջազգային արվեստագետների և մասնագետների լայն համայնք՝ դառնալով գեղարվեստական տպագրության ոլորտի կարևոր հարթակ Հայաստանում և տարածաշրջանում։

Ձեր մասնակցության և ստեղծագործական ներդրման շնորհիվ Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ը կշարունակի զարգացնել այս կարևոր միջազգային նախաձեռնությունը՝ ներկայացնելով գեղարվեստական տպագրության արդի միտումները, տարբեր տեխնիկաներն ու արվեստագետների անհատական մոտեցումները։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ վստահության, հետաքրքրության և մասնակցության համար։

Հարգանքով և շնորհակալությամբ՝

Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի Կազմկոմիտե
_________________________________________________________________ by @ipbyerevan
0
2 months ago
Download
🇦🇲 🌎 🎯 Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027»-ի Կազմկոմիտեն հայտարարում է կամավորների հավաքագրում։

Եթե ցանկանում եք դառնալ Հայաստանում և տարածաշրջանում կարևորագույն միջազգային մշակութային իրադարձություններից մեկի մասնակիցը, ձեռք բերել միջազգային մշակութային ծրագրերի կազմակերպման գործնական փորձ, աշխատել արվեստագետների, համադրողների և մշակութային ոլորտի մասնագետների հետ, ապա հրավիրում ենք միանալ մեր կամավորների թիմին։

Կամավորները հնարավորություն կունենան աջակցելու Բիենալեի կազմակերպչական և իրականացման տարբեր փուլերում, այդ թվում՝

• ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպչական աջակցություն,
գրանցման և տեղեկատվական կետերի աշխատանք,
• հանրային ծրագրերի և կրթական միջոցառումների իրականացում,
հաղորդակցություն և սոցիալական մեդիայի աջակցություն,
• միջազգային հյուրերի և արվեստագետների ընդունում և ուղեկցում,
• այլ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ։

Սա բացառիկ հնարավորություն է ներգրավվելու միջազգային մշակութային նախագծի իրականացման գործընթացում, ձեռք բերելու նոր գիտելիքներ, մասնագիտական կապեր և անգնահատելի փորձ մշակութային կառավարման և ժամանակակից արվեստի ոլորտում։

Եթե պատրաստ եք դառնալ մեր թիմի անդամ, խնդրում ենք լրացնել ստո� by @ipbyerevan
1
2 months ago
Download
16.07.2026 🇦🇲 🇲🇰 🌎 🎯 We are happy to announce that Sona Harutyunyan (M.A.), Founding President of KulturDialog Armenien. Founder of International Print Biennale Yerevan and  Director of the “«ՀայԱրտ» Կենտրոն / “HayArt” Centre, has been invited to join the jury of the OSTEN Biennial Skopje of Contemporary Visual Arts – Skopje 2026 (Skopje, North Macedonia).

On behalf of the organizing committee and curator Kornelija Koneska, the invitation recognizes her “renowned expertise, discerning eye, and commitment to contemporary artistic practices” - qualities regarded as an invaluable contribution to this critical selection process. 

It is with this spirit that the Biennial entrusts its vision to voices capable of shaping meaningful international artistic dialogue.

A space where tradition meets disruption, the OSTEN BIENNIAL stands as an established international platform dedicated to artistic innovation and global cultural exchange. 

Founded in 1945, the institution carries a remarkable legacy of championing artistic freedom and independent thought, supported by a collection of over 15,000 works.

The 2026 edition continues this vision bringing forward works that challenge inherited visual languages, resist conventional artistic matrices, and move beyond established academic frameworks into the open, unbounded field of creative expression.

We are also delighted to note that Sona Harutyunyan’s (M.A.) curatorial and critical vision has been recognized internationally before. 

In 2020, Sona Harutyunyan (M.A.) served as a jury member at the 6th Székelyföldi Grafikai Biennálé / Graphic Art Biennial of Szeklerland (Romania). by @ipbyerevan
2
3 months ago
Download
🇦🇲 🌎 🎯 Հարգելի Արվեստագետներ, 

«Գեղարվեստականտպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027»–ի Կազմկոմիտեն ուրախությամբ տեղելացնում է, Հայաստանում և տարածաշրջանում կերպարավեստի ոլորտում միակ Գեղարվեստական տպագրության միրջազգային Բիենալեին արվեստագետների առավել լայն շրջանակի ընդգրկման և հայտերի աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով՝ որոշում է կայացրել երկարաձգել  մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև ս․թ․-ի օգոստոսի 15-ը։

📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 15.08.2026
🔗 Մասնակցության մանրամասները և հայտադիմումը՝ https://yerevanprintbiennale.com/registration_2027.php

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն»

«Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027»-ի Կազմկոմիտե

Dear Artists,

The Organizing Committee of the «Sixth International Print Biennale, Yerevan 2027» is pleased to announce that, in order to involve a broader range of artists and expand the geographical reach of applications to the only international printmaking biennale in Armenia and the region, the deadline for submitting applications has been extended until August 15, 2026.

📅 Application deadline: 15.08.2026
🔗 More information and the application form: https://yerevanprintbiennale.com/registration_2027.php

The Organizing Committee of the "Sixth International Print Biennale, Yerevan 2027"
KulturDialog Armenien

Cover: © Sargis Antonian / KulturDialog Armenien 2026 by @ipbyerevan
4
3 months ago
Download
🇦🇲 🇷🇴 🎯 The International Print Biennale Yerevan is proud to announce that Armenian printmaker Adele Mikaelian has been selected by the international jury to participate in the 9th Szeklerland Graphic Art Biennial (Romania) with her artwork "Mysterious Nature of Trees."

This year, the Biennial received 2,192 artworks from 1,033 artists representing 71 countries, and only 267 works were selected by the international jury for the main exhibition. We are especially proud that Adele Mikaelian is the only artist from Armenia selected for this edition of the Biennial.

This achievement also reflects the longstanding professional connection between the Szeklerland Graphic Art Biennial and the International Print Biennale Yerevan. 

In 2020, Sona Harutyunyan (M.A.), Founding President of KulturDialog Armenien, Founder of the International Print Biennale Yerevan, and Director of the “HayArt” Centre, was invited to serve as a jury member of the 6th Graphic Art Biennial of Szeklerland, recognizing her significant contribution to contemporary printmaking and international curatorial dialogue.

We warmly congratulate Adele Mikaelian on this important international recognition and wish her continued success in representing Armenian printmaking on the global stage. by @ipbyerevan
11
3 months ago
Download
×

Download all media on this page

Photos Videos
back to up