Instagram story viewer> @____matchalove____> Tagged
2.3K
followers
52
following
🍃Այստեղ կսիրեք ՄԱՏՉԱՆ 抹茶
My matcha journey @ashkharh_
Մեր մատչա թեյարանը Շանհայում @matchalove_shanghai
1st harvest CEREMONIAL grade matcha
🚚 ՀՀում
POSTS STORIES REELS TAGGED
The most mysterious place that I have ever made matcha 🍃
There was a different energy. Im so happy that we could make it

Ամենախորհրդավոր վայրը, որտեղ մատչա եմ պատրաստել։
Անչափ ուրախ եմ որ ստացվհլ իրականացնել ~

Filmed by @artin__while 

#մաթոսաէանք #դիլիջան #mathosavank #dilijan #mysterymatcha
23
Matcha, friendship, and one very happy day in Yerevan 💚 

#matcha #yerevan #armenia #friendship #love 

Photos by @artin__while !
16
Իչիգո Իչի (一期一会)

💚 Կան հանդիպումներ, որոնք կյանքում պատահում են ընդամենը ՄԵԿ ԱՆԳԱՄ։

Նույնիսկ եթե վաղը նույն մարդիկ նորից հավաքվեն նույն վայրում, դա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է լինելու։

🇯🇵 Ճապոնացիներն այս գաղափարն անվանում են Իչիգո Իչի (一期一会)՝ մեկ անկրկնելի հանդիպում։
Այսինքն՝ ապրիր յուրաքանչյուր պահը այնպես, կարծես այն եզակի է ու անկրկնելի։

Ու այս հանդիպումը հենց այդպիսին է։

🌎 Այն կազմակերպել է Աշխենը @ashkharh_ ։ Ես նրան ասում եմ՝ Աշխեն Աշխարհ։ Որովհետև այդ փխրուն, նուրբ աղջկա ներսում անսահման մի աշխարհ կա։

Նա միայնակ կարողացել է Շանհայի սրտում բացել մատչայի թեյարան, իսկ հիմա ճապոնական թեյախմության մշակույթը, դանդաղելու, ներկա պահը զգալու ու մանրուքները վայելելու արվեստը բերել է Հայաստան։

Որովհետև մատչան պարզապես կանաչ թեյ չէ։ 🍵

Սա մի ամբողջ արարողություն է՝ իր հատուկ ռիթմով, լռությամբ ու շարժումներով։

Աշխարհում, որտեղ բոլորս անդադար շտապում ենք, երբեմն մոռանում ենք պարզապես լինել այս պահի մեջ։

🗓 Օգոստոսի 29-ին իմ Աշխեն Աշխարհը կազմակերպում է ևս մեկ բացառիկ հանդիպում։

Ուզում եմ՝ անպայման ներկա լինեք։ 🤍 

📍 1800-ականներից պահպանված երևանյան հին տան այգում՝ մի քանի ժամով կանգ առնելու, դանդաղելու ու մեր ամենօրյա խելահեղ ռիթմից կտրվելու համար։

Իչիգո Իչի․ մեկ հանդի�
32
🍵Երեկվա առավոտվա թեյախմությունից հարյուրավոր գեղեցիկ նկարներ ու հոլովակներ ենք ստացել, վստահ եմ տեսել եք շատերի տպավորությունները ու զգացել էմոցիաները։

Ես չեմ պատմի թե ինչպես այն անցավ, բայց կասեմ ինչու. մինչ այդ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, առանց ում անհնար կլիներ հենց այն, ինչ ունեցանք։

Այս տարի շատ էի ցանկանում, որ գանք Հայաստան, ու մինչեւ վերջնականապես տոմս գնելը, դա 100% չէր դառնում։ Եւ չնայած դրան, ես դեռ 2 ամիս առաջվանից արդեն իսկ վիզուալիզացնում էի թե ինչքան կցանկանամ կազմակերպել մատչա թեյախմություն, ինչպիսի միջավայրում եւ շրջապատում։

Երբ ամեն ինչ հստակ էր, ճամպրուկները լիքն էին միջոցառման համար ամեն մանրուքով, որ ցանկանում էի բերել Չինաստանից, սկսած հենց մատչաներից, վերջացրած փոքրիկ կոնֆետներով

Հայաստան հասնելուց հետո սկսեցի փնտրել վայրը։ Պիտի խոստովանեմ՝ դժվար էր։
Անչափ շնորհակալ եմ Տաթեւին, Չինաստանի մեր հայուհիներից մեկին, ով հասկանալով թե ինչ միջավայր եմ փնտրում, պատահաբար տեսնելով մի հրապարակում, որտեղ ներառված էր @norq.hidden -ը, ինձ ուղարկեց հրապարակումը. մեկ ակնթարթը հերիք էր, որ մտածեի՝ սա հենց այն է, ինչ փնտրում էի։

Իրենց հետ կապ հաստատելուց հետո անչափ երջանիկ էի, քանի որ իրենք պատրաստ էին մեզ սիրով հյուրընկալել։ Տեղի այ ընտրությունը անսահման յուրահատուկ դարձրեց մեր փորձառությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ իրենց ողջ անձնակազմին։

Մեր սեղաններն այդքան էսթետիկ չէին լինի առանց մեր նոր @____matchalove____ ամանների, շատ սեղմ ժամանակում ՝ պատրաստված հատուկ մեր միջոցառման համար իմ սիրելի @sargsyantami -ի կողմից @plateon_ կողմից։ 

Անսահման սիրեցի 🤍

Մեկ անկրկնելի հանդիպում՝ Իչիգո Իչի 🍵

Եթե անգամ մեկ այլ անգամ նույն կազմով, նույն վայրում լինենք, փորձառությունը միեւնույն է՝ նույնը չի լինի։
Ես անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ներկա էին եւ իրենց դրական էներգիայով այդքան յուրահատուկ դարձրին այս թեյախմությունը բոլորիս համար։ Շնորհակալ եմ այն գեղեցիկ կոնտենտի համար, որով անմահացրել եք գեղեցիկ պահերը 🤍

Շնորհակալ եմ @artin__while ին այս եւ մյուս բոլոր գեղեցիկ նկարների համար ու էն սիրո համար, որ իր կողմից եւս դրվել էր միջոցառման կազմակերպման օգնության հարցում։ 🤍

Չադոն ողջ սրտով թեյ հյուրասիրել ցանկանալու իմաստն ունի. ես արել եմ ամեն բան մեծ սիրով եւ հաճույքով, առանց ավելորդ սպասելիքների, քանի որ հաճախ պարզապես սեր տալն է
20
Ես մասնակցեցի մի զարմանալի մաչայի միջոցառման՝ հանգիստ առավոտով, չինական մշակույթով և հիանալի մարդկանցով շրջապատված։

Ես շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրեց @ashkharh_ @____matchalove____ , ով ամեն մի մանրուք պատրաստել էր սիրով և բարությամբ։

Դա հիանալի հնարավորություն էր սովորելու մաչայի մասին, ևս մեկ անգամ փորձելու այն և նաև ամբողջ միջոցառումը հայերեն լսելու։

Ես ուրախ եմ, որ ամբողջովին կորած չէի 🤭 և նաև ուրախ եմ, որ հանդիպեցի Մարիամին, ով օգնեց ինձ թարգմանության հարցում։

Մեծ շնորհակալություն @norq.hidden ով մեզ ուղեկցեց՝ պատմելով վայրի գեղեցիկ պատմությունը և մեզ բոլորիս ստիպեց զգալ ինչպես տանը։

Դուք նույնպես կարող եք մասնակցել օգոստոսի 29-ին կայանալիք միջոցառմանը։
10
Ինչ-որ բան խմելը ինձ մոտ միշտ ասոցացվել է ինչ-որ «համայնքի» ծեսի հետ

☕️ օրինակ առավոտյան միայնակ սուրճ խմող կինը այն «сильная и независимая» կերպարն է, որ սուրճը խմում է, ուժերը հավաքի, որ աշխարհը գրավի

🧋ընկերուհիների հետ ինչ-որ բան վերցնել ու զբոսնելը լրիվ թերապևտիկ զբոսանք է, որտեղ դուք երկուսդ էլ արդեն «կայացած ու Ձեր խնդիրներով» մարդիկ եք, որ հանդիպել եք շտապ կիսվելու եղած չեղածով:

🫖Իսկ ընկերուհիների հետ թեյի ու մի կտոր քաղցր թխվածքի շուրջ անշտապ, դանդա՜ղ զրույցներն են:

🍵Կյանքի ինչ-որ փուլում ինձ էդ բոլորին փոխարինելու եկավ մատչան, որովհետև սուրճի դառնահամը չեմ սիրում, թեյ բացարձակ չեմ սիրում, իսկ «համեղ» սուրճերի կալորիաներին ուղղակի վախենում եմ նայել 😂 հատկապես նիհարելու շրջանում է մատչան փրկում:

Այսօր այդ օրերից էր, որ շնորհակալ ես լինում քիմքիդ, որ սիրել ես մատչան ու @ashkharh_ -ին, որ ճանաչել ես իրեն

Ինստագրամի ամենադրական կողմը երևի լավ մարդկանց հանդիպելն է, անգամ երբ նրանք աշխարհի մյուս ծայրում են: Այդպես ճանաչել եմ Աշխենին, Չինաստանում սրճարան ունեցող այն հայ աղջկան, ում ապրելակերպով ուղղակի հիանում եմ:

@ashkharh_ -ի դեմքի մարսման կուրսերին եմ ինքս մասնակցել, ինձ համար լրիվ բացահայտում էր դա 🥹 ու պատահաբար բացահայտեցի, որ իր մատչան կարելի է վայելել ոչ միայն իր Չինաստանի սրճարանում կամ Հայաստանի տասնյակ սրճարաններում, այլ նաև հնարավոր է գնել ու պատրաստել տանը @____matchalove____ -ից: Տան պատրաստած մատչան ինձ համար միևնույն է լավագույնն է💚

ու այսօր նման գեղեցիկ օր ունեցանք, որը, իմիջիայլոց, կրկնվելու է նաև ամսի 29-ին, այս շաբաթ օրը🥹Սա Ձեր նշանն է ընկերուհու հետ նման հիասքանչ փորձառություն ունենալու

Մատչայի պատրաստման գործընթացն ինքնին թերապևտիկ է: Այս անգամ փորձել ենք պատրաստել Պրեմիում տեսակի մատչա և Հոծիչա✨

~ Նախ եկեք ֆիքսենք, որ մատչայից չպետք է գա ջրիմուռի համ ու այն չպետք է ավազի նման լինի: Դա մատչա չէ☺️ ~

Իմ ընկերներին, որոնք մատչա չեն սիրում, ես պատրաստելիս նախքան ծփելը մի փոքր ստեվիա (կամ շաքար) եմ ավելացնում: Մի փոքր քաղցրությունը ավելի դուրեկան է դարձնում համը:

🥛Ինձ համար ամենահամեղը նուշի կաթով է, հետո` վարսակի: Տանել չեմ կարողանում կոկոսի կաթով պատրաստված մատչան😂Սովորական կովի կաթով էլ եմ սիրում:

🌰Այսօր փորձեցինք նաև Հոծիչա, բոված մատչան է: Ինձ համար եթե մատչան 10/10 ըմպելիք է, հոծիչան 100/10 է 🫠 կարամելային, ореховы
30
一期一会 (Իչիգո Իչի) — մեկ անկրկնելի հանդիպում։

Միացե՛ք մեզ մատչայի յուրահատուկ փորձառության համար 🍵
 Մեկ անկրկնելի հանդիպում մատչայի շուրջ
🍃տարբերակելու դրա որակները
🍃սովորելու մատչա ցերեմոնիայի՝ Չադոյի մասին
🍃 պատրաստելու լավագույն տեքստուրան տարբեր ըմպելիքների համար
🍃վայելելու պահը, եւ իհարկե վայելելու առավոտը նույն հետաքրքրությունները կիսող մարդկանց միջավայրում 🍵
 
Ինչպես ասվում է անգլերենով

“Yesterday is history, tomorrow is a mystery, but today is a gift — that is why it is called the present.”

📅 Օգոստոսի 29
📍 Norq Hidden
🎟 15,000 ֏
Տեղերը սահմանափակ են — գրանցվե՛ք հիմա 🍵

#Chado #MatchaLove #IchigoIchie #մատչաառավոտ #մատչամիջոցառումերեւանում
17
Շատ շուտով Երեւանում ունենալու ենք Մատչա թեյախմություն, որի ժամանակ ոչ միայն կիսվելու եմ Chado-ի մասին իմ ունեցած գիտելիքներով, այլ նաեւ սովորելու ենք ավելին մատչայի որակների, եւ պատրաստման մասին։ 

Թողեք մեկնաբանություն եթե դուք էլ ցանկանում եք ներկա գտվել նման փորձառությանը 🍵

Chado (茶道) isn’t just about making tea — it’s a practice of presence, respect, and simplicity, refined in Japan for centuries.

Every movement has meaning: the way the bowl is turned, the quiet before the first sip, the silence between guest and host. Nothing is rushed.

At its heart are four principles: harmony, respect, purity, and tranquility (和敬清寂) — ideas that shape not just the ceremony, but how you carry yourself through it.

I’m still learning — and that’s the beauty of it. Chado isn’t something you finish learning. Every session teaches me something new about patience, attention, and being fully present.

#chado #matchaceremony #matchalover #չադո #մատչաթեյախմություն
40
back to up